“Ծաղիկ Ռուբոն ու իրան հետևողները թող ստեղ չգան` վատ կլինի” /վիդեո/
Նոյեմբերյանի երկրապահները զայրացած են: Նոյեմբերյանի տարածաշրջանի ԵԿՄ գրասենյակում կայացած խորհրդակցության ժամանակ բազմաթիվ կարծիքներ հնչեցին, բոլորը խոսքները մեկ են արել.
՛՛Ծաղիկ Ռուբոն ու իրեն հետևող ազատամարտիկները հանկարծ ստեղ չգան: Թող ուրիշ տարածք պաշտպանեն, գալու են իրանց ընդդիմադիր քաղաքականությամբ՝ առանց այն էլ թեժ մթնոլորտը սրեն: Ո՞վ ա նրանց կանչել ստեղ, Նոյեմբերյանում բոլորն էլ ազատամարտիկ են…՛՛:
Ավելի ուշ, մեզ հետ զրույցում՝ ԵԿՄ Նոյեմբերյանի բաժանմունքի հրամանատար Ռաֆիկ Ասլանյանը (Մուրո) Henaran.am-ին ասաց.
՛՛Իմ համար շատ ցավալի է, երբ մարտական ընկերները մտնում են այն տարածք, որտեղ պատերազմ չկա, բայց պատերազմական գոտի է: Նոյեմբերյանում 3 000 ազատամարտիկներ ունենք, դրսի օգնության կարիք չկա՛՛,-ասաց Ասլանյանը:
Նշենք, որ փետրվարի 9-ին Գագիկ Ծառուկյանը անձամբ է հանդիպել ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի կազմավորած ՛՛Երդվյալ ազատամարտիկներ՛՛ կառույցի անդամների հետ և նրանց հորդորել գնալ սահմանային տարածքներ և կանգնել զինվորների կողքին:
Մանրամասները՝ տեսանյութում: