16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պայմանավորվել ենք փետրվարի 15-ից հրադադար պահպանելու մասին. Պուտին

Մինսկում Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից հրադադար հաստատելու մասին: Այդ մասին բանակցությունների ավարտին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է  РИА Новости-ն:

 “Շատ բաների մասին ենք պայմանավորվել: Առաջին հերթին՝ պայմանավորվել ենք փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին”,- ասել է Պուտինը:

 Պուտինը հայտարարել է նաև, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է մինսկյան համաձայնությունների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին կոնտակտային խմբի փաստաթուղթը:

Այն նախատեսում է Ուկրաինայից բոլոր օտարերկրյա զինված խմբավորումների, տեխնիկայի դուրս բերումը: Բացի այդ,  Ուկրաինայում մինչև 2015 թվականի վերջ պետք է սահմանադրական բարեփոխում իրականացվի: Դոնբասի հատուկ կարգավիճակը պետք է նախատեսի համաներում, լեզվի ինքնորոշման իրավունք, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ միջսահմանային համագործակցություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ