13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողին կրակել է իր ծառայակից ընկերը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին, իրենց տեղեկություններով, կրակել է իր ծառայակից ընկերը:

“Իսկ թե ինչն է եղել ավագ լեյտենանտին կրակելու պատճառը, արդյո՞ք պատահականություն է, թե՞ կանխամտածված սպանություն, դեռ պարզ չէ: “Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ Տիգրանի ուղղությամբ կրակոց արձակած նրա ծառայակից ընկերը հոգեբանական ծանր վիճակում է: 

Թե ինչ կպարզվի, դժվար է ասել, բայց փաստ է, որ այս գործով զինծառայողի ձերբակալումը չի ուշանա: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում առայժմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (ՀՀ անվտանգության ապպհովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Հավանաբար, կառաջադրվի նաև սպանության մեղադրանքը”,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ