03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

”Դավայ, ապե, ստուց”.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Մայիս Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 25-ամյա Մայիս Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Մայիսն անազատության մեջ է 2013 թվականի նոյեմբերի 22-ից:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Մայիս Սաֆարյանը Աթենքի փողոցում գտնվող տնտեսական խանութի դիմաց, թիվ 4 երթուղային տաքսիների կայանատեղիում իր կողմից վարվող ՛՛Մերսեդեսը՛՛ կայանելու հարցով վիճաբանել է այդ երթուղու երթակարգավորիչ Հայկ Վասիլյանի հետ և վիճաբանության ժամանակ դանակով մեկ հարված է հասցրել Վասիլյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս՝ ձախ թոքի վնասումով:

Ամբաստանյալ Մայիս Սաֆարյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա դատարանում հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով բանակում չի ծառայել. տասը տարեկանում բարձրությունից ընկել է, ստացել գանգուղեղային ծանր վնասվածք:

Այդ դեպքից հետո ունենում է ուժեղ գլխացավեր, դարձել է ներվային, ջղային, չի կարողանում տանել անարդարությունը: Ունեցել է ուշագնացություններ:

Ինքն ամուսնացած է, ունի մեկուկես տարեկան երեխա:
Զբաղվել է սպորտային պարերով, բայց դրանով անհնարին է եղել ընտանիք պահել, դրա համար ինքը որոշել է տաքսու ծառայություններ մատուցել: Վարել է իր հոր «Մերսեդեսը»:

2013 թվականի նոյեմբերի 21-ին «Հրազդան» տոնավաճառի դիմացի խանութի մոտ կատարված դեպքի վերաբերյալ Մայիսը հայտնել է, թե ինքը չի վիճաբանել Հայկ Վասիլյանի հետ, վերջինս է վիճել իր հետ, վեճը վերածել է քաշքշուկի, որի ընթացքում զսպանակե մահակով երկու անգամ փորձել է խփել իր հիվանդ գլխին:

Ինքն այդ օրը մեքենայով գնացել էր իր երեխայի համար ՛՛պամպերս՛՛ առնելու:

Մեքենան կանգնեցրել է խանութի մոտ, բայց չի հասցրել իջնել մեքենայից, լսել է բեռնախցիկին հարվածելու ձայն:

Մտածել է՝ հետևից խփեցին մեքենային:

Գլուխը դուրս է հանել ու տեսել Հայկոյին: Ասել է՝ ի՞նչ կա: Նա գոռգոռալով ու կարգադրելու ձևով ասել է, որ մեքենան հանի, խանգարում է:

Ինքը մեքենան դուրս է բերել, գնացել պտտվել է ու նորից եկել է խանութի մոտ՝ հույս ունենալով, որ տեղ ազատված կլինի, բայց տեսել է, որ խանութի մոտ կանգնած է ՛՛Չախկալ՛ Արմենի ՛՛Օպելը՛՛:

Ինքն ազդանշան է տվել, որ նա մեքենան մի քիչ առաջ քաշի, որպեսզի ինքն էլ տեղավորվի:

Արմենը մեքենան առաջ է քաշել, ինքն իր մեքենան կանգնեցրել է Արմենի մեքենայի տեղը՝ խանութի դիմաց:

Երբ մեքենան հետ է տվել, որ տեղավորվի, մեքենան դիպել է ՛՛կարտոնե տուփին՛՛, որ Հայկոյենք դրել էին այնտեղ՝ ուրիշ մեքենաների կանգնելը թույլ չտալու համար:

Մեքենան կանգնեցնելուց հետո ինքն իջել է, բայց չի հասցրել մտնել խանութ, երբ Հայկը հեռվից գոռալով ու խոսելով մոտեցել է: Նա ասել է. ՛՛Չհասկացա՞ր, ավտոդ մի կանգնացրու ստեղ, քշի գնա՛՛:
Ինքն ասել է՝ հեսա դուրս եմ գալիս՝ երկու րոպեից, մտնեմ ՛՛պամպերս՛՛ առնեմ ու գամ:

Բայց Հայկոն իրեն չի լսել, ասել է. ՛՛Դավայ, շուտ հանի մեքենադ, ինձ չի հետաքրքրում՝ քանի րոպե կկանգնես՛՛:

Ինքն ասել է՝ էսքան խոսելու փոխարեն արդեն խանութից դուրս էի եկել:

Հայկը քաշել է իր ձեռքից, փորձել է տանել մարդկանց աչքից հեռու տեղ՝ ասելով. ՛՛Դու ընդհանրապես չես հասկանում, արի ասեմ՛՛:
Ինքը ձեռքը թափ է տվել, ասել է՝ մի գոռա:

Դրանից հետո իր ու Հայկի միջև քաշքշոց է սկսվել: Նա իր դոշից բռնել ու հրել է, ինքն էլ նրան է հրել: Հայկոն ասել է. ՛՛Դավայ, ապե, ստուց՛՛: Ինքն էլ նրան է ասել՝ դավայ, ու գնացել է դեպի իր մեքենան:

Մանրամասները՝թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ