03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն գնում է վա-բանկ. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը երեկ հայտարարել է, որ Ծառուկյանն ավարտել է երկօրյա այցը Մոսկվա, որտեղ՛՛Եդինայա Ռոսիա՛՛ իշխանական կուսակցության հետ քննարկել է համագործակցության խորացման հարցեր: Ուշագրավ է, որ մոսկովյան այցին զուգահեռ` երեկ տարածվել է փետրվարի 5-ին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի անցկացրած համաժողովի հռչակագիրը, որտեղ նշվում է, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է սեղծված, որի պատասխանատվությունը իշխանությունների վրա է: Հռչակագրում նշվում է նաև, որ եթե Սերժ Սարգսյանը գնա սահմանադրական փոփոխությունների, ապա այդ օրը պետք է ՈՉ-ի օր հռչակել և սկսել շուրջօրյա հանրահավաքներ իշխանափոխության պահանջով:

Հետաքրքրական է, որ Գագիկ Ծառուկյանի անցկացրած համաժողովի հռչակագիրը հրապարակվում է նրա մոսկովյան այցի ավարտին: Ըստ երևույթին, հռչակագրի բովանդակությունը պայմանավորվել է մոսկովյան այցի արդյունքներով: Միայն թե հստակ չէ, թե այդ այցի ընթացքում հատկապես ինչ հանդիպումների արդյունքներով՝ ՛՛Եդինայա Ռոսիայի՞՛՛ հետ հանդիպումների, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման, որի մասին հրապարակումներ են եղել մամուլում: Համենայնդեպս, որևէ մեկը հերքումով հանդես չի եկել, որ Մոսկվայում Ծառուկյանը հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ:

 Սակայն բոլոր դեպքերում խոսուն է այն փաստը, որ մոսկովյան այցի ավարտից հետո հրապարակվում է Ծառուկյանի անձնական նախաձեռնություն համարվող համաժողովի հռչակագիրը, և դրանում, ըստ էության, որոշակի հստակեցում է մտցվում սահմանադրական փոփոխությունների մասով, որ եթե դրանք իրականացվեն, ապա ԲՀԿ-ն հանդես կգա իշխանափոխության պահանջով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ