10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 11, 2015

Այս խնդրին լուծում տանք. Էրդողանը` Հայոց ցեղասպանության մասին

Պաշտոնական այցով Կոլումբիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Բոգոտայի Էքտերնադո ու Անկարայի համալսարանների համատեղ ջանքերով կազմակերպված “1915 թվականը` Օսմանյան կայսրության ամենաերկար տարին” վերտառությամբ սիմպոզիումում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ “Անադոլու” լրատվական գործակալության` Էրդողան մասնավորապես ասել է. “Պատմությունը, ցավոք, միշտ գրվում է հաղթողի, իշխող ուժի ձեռքով և նրա տեսանկյունից: Մենք խստորեն […]

Հռչակագիրը ժամանակին է գրվել` համախմբելու հայ հասարակությունը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը փաստաթուղթ է` միտված դեպի ապագան եւ այն պետք է դառնա դիվանագիտական աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: “Այդ փաստաթուղթը օգտագործելով` մեր դեսպաննները պետք է աշխատեն, որ տարբեր երկրներ ընդունեն Ցեղասպանությունը։ Այն ժամանակին է գրվել` համախմբելու հայ հասարակությունը: […]

Ոստիկանները հայտնաբերեցին

Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը բացահայտվել է:Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել […]

Այդ օրը սպանություն էր լինելու. նոր մանրամասներ ԼՂ նախագահի հետ հանդիպումից /վիդեո/

”Հիմնադիր խորհրդարանի” անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Բերձորի միջադեպերը չպիտի վերագրել արցախցուն. ”Այն վայրեինությունը, որ կատարվեց մեր նկատմամբ , արցախցին կապ չունի: Շատերը կփորձեն օգտագործել այս դեպքն ու դրանով առանց այն էլ եղած սեպը ավելի խորացնել Հայաստանի ու Արցախի միջև, բայց արցախցին դրա հետ կապ չունի”: Սեֆիլյանը […]

Օբաման զանգահարել է Պուտինին

Նախօրեին Ուկրաինայի հարցով Մինսկի բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը, կարեւորել են անհապաղ հրադարադարը, հայտնում է Reuters-ը: Նախագահները խոսել են նաեւ Մերկել-Պուտին-Օլանդ հանդիպումից եւ կարեւորել այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Բոյկոտի ուրվականը ԱԺ-ում

Ազգային ժողովի մոնիտորինգով զբաղվող parliamentmonitoring.am կայքը անդրադարձել է Աժ-ում բոյկոտելու ավանդույթին:  Բոյկոտը հայրենի խորհրդարանում սովորական երևույթ է: Նախադեպը վկայում է, որ ԱԺ նիստերը բոյկոտելու նախաձեռնությամբ առավելապես հանդես է գալիս խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ հույսով, որ դրա արդյունքում կխաթարվի խորհրդարանի բնականոն աշխատանքը: Այդպես վարվեց, օրինակ, «Արդարություն» դաշինքը՝ 2004 թվականին: Այսօրվա Ազգային ժողովում մեծությամբ երկրորդը ԲՀԿ-ն է: […]

Շատ ափսոս

Ազեր-կոյունլուների առաջնորդ Ի.Ալիևը նորից անցել է գրառումների ժանրին…Այս անգամ նա անդրադարձել է ՀՀ-ի “ագրեսիվ և անխոհեմ” քաղաքականությանը…Իսկ գրառումն իհայտ եկավ Ի.Ալիևի Մյունխենյան բարբաջանքներից հետո, երբ վերջինս փորձել էր նմանեցել Արցախյան խնդիրը այն ամենի հետ ինչ այժմ տեղի է ունենում Արևելյան Ուկրաինայում… Այն բանից հետո,երբ ազերիների ազգությամբ քուրդ նախագահը վերջերս ընդունել էր, որ հենց իրենք են […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ տեղացած ձյան պատճառով փետրվարի 10-ի երեկոյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար երկկողմանի փակվել է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հայաստանի դպրոցականները կպատրաստեն մեկուկես մլն անմոռուկներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարին են ներկայացվել այն միջոցառումները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված են հանրակրթական բոլոր հաստատություններում: Մասնավորապես, ի թիվս այլ միջոցառումների, որոշվել է՝ մարտի 24-ին ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի