Այդ օրը սպանություն էր լինելու. նոր մանրամասներ ԼՂ նախագահի հետ հանդիպումից /վիդեո/
”Հիմնադիր խորհրդարանի” անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Բերձորի միջադեպերը չպիտի վերագրել արցախցուն.
”Այն վայրեինությունը, որ կատարվեց մեր նկատմամբ , արցախցին կապ չունի: Շատերը կփորձեն օգտագործել այս դեպքն ու դրանով առանց այն էլ եղած սեպը ավելի խորացնել Հայաստանի ու Արցախի միջև, բայց արցախցին դրա հետ կապ չունի”:
Սեֆիլյանը պատմեց, որ հունվարի 31-ին կայացած երթը պետք է կայանար դեկտեմբերի քսանին, սակայն դրանից երկու օր առաջ իրենց զանգահարել են Արցախից, զանգահարողը Արցախի ոստիկանապետն է եղել, ով խնդրել է մտքափոխվել:
”Ես բացատրում էի, որ հնարավոր չէ, ինքը փորձում էր տարբեր հնարքների դիմել ու կոմպրոմիսի գալու առաջարկներ էր անում”,-դրանից հետո առաջարկել են հանդիպել Արցախում` ասելով, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը թույլ կտա երթը ուղիղ եթերով հեռարձակել, իսկ հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն ասել է, որ այդպիսի խոստում չի տվել: Սեֆիլյանի ներկայացմամբ` Բակո Սահակյանը խոստովանել է, որ իրենք երկար տարիներ ցանկացել են մտնել ԵՏՄ:
”Մեր դեմ նստած չէին մարդիկ, ովքեր ունեին սեփական կարծիք: Մեզ խաբելով էին այնտեղ հասցրել ու բանավեճ չեղավ: Այդ օրը բաժանվել ենք առանց ասելու, որ հրաժարվում ենք ավտոերթից: Այդ օրը Շուշիում հավաքվել ենք ու որոշել ենք հետաձգել:
Օրեր անց հայտարարեցինք, որ հետաձգել ենք, հունվարի սկզբից նրանց խղճուկ տեղեկատվական գործիքները սկսեցին կիրառել մեր նկատմամբ, Արցախում սկսվեց ապատեղեկատվություն տարածվել, թե իբր Արցախ ենք գնում տասը հազար հոգով` հեղաշրջում անելու”:
Սեֆիլյանը հայտնեց, որ հանդիպում եղել է նաև ՊՆ Սեյրան Օհանյանի հետ դեկտեմբերի վերջին, երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում խոսել են երկրի ապագայի վերաբերյալ, ոչ թե ավտոերթի, իսկ արդեն երկրորդ հանդիպմանը կարճ անդրադարձ է եղել նաև ավտոերթին ու նախարարը փոխանցել է Բակո Սահակյանի խնդրանքը` մտքափոխվել:
Ըստ Սեֆիլյանի` իրենք Արցախ էին գնալու` ժողովրդին իրազեկելու իրենց մտահոգությունների մասին, երկրում ստեղծված իրավիճակի, ԵՏՄ-ի վտանգի մասին: Իսկ Արցախում թույլ չեն տվել իրենց ավտոերթը, քանի որ Արցախի իշխանությունները չընտրված են, ընդամենը ադմինիստրացիա են: Բերձորի միջադեպից.
”Ինձ հարվածել են թիկունքից ոնց պատահի, ինչպես ուզեն, այդ ընթացքում հորդորել եմ մերոնց լքել այդ տարածքը: Ես եթե մեքենայից չիջնեի` իմանալու` ինչու են փակել ճանապարհը, էլի էր լինելու կատարվածը, որոշված էր` սրանց ջարդել, փշրել, եթե մենք խոհեմ չվարվեինք այդ օրը, սպանություն էր տեղի ուեննալու”,-ընդգծեց նա:
Այլ մանրամասները `տեսանյութում: