12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հռչակագիրը ժամանակին է գրվել` համախմբելու հայ հասարակությունը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը փաստաթուղթ է` միտված դեպի ապագան եւ այն պետք է դառնա դիվանագիտական աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

“Այդ փաստաթուղթը օգտագործելով` մեր դեսպաննները պետք է աշխատեն, որ տարբեր երկրներ ընդունեն Ցեղասպանությունը։ Այն ժամանակին է գրվել` համախմբելու հայ հասարակությունը: Առաջին անգամ պատմության մեջ այս փաստաթղթով Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը դրվում է նման հիմքերի վրա”,- ասել է նա:

Բանախոսը նշել է, որ պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի հակազդեցությունը և պետք է սպասել  Թուրքիայի մոտեցումների սաստկացման:  Թե ինչ ճանապարհով կլինեն այդ սաստկացումները` դժվար է ասել:

“Ունենալով խամաճիկ պետություն՝ Ադրբեջանին, ամեն ինչ  կարելի է սպասել”,- ասել է նա:

Արման Նավասարդյանը նշել է, որ անհրաժեշտ է նաև ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ