10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 11, 2015

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում […]

Իսկ եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի. Ժամանակ

Ներկայացնում ենք «Ժամանակի» վերլուծականից հատվածներ. ԲՀԿ-ն խորհրդարանական ոչիշխանական գործընկերների հետ քննարկում է խորհրդարանական նիստերը բոյկոտելու հարցը, ինչի մասին հայտարարել էր իր քաղխորհրդի անդամ Արտակ խաչատրյանի դեմ բռնությունից հետո: Իբրև խորհրդարանական ոչիշխանական ուժեր, իհարկե, պետք է առավելապես դիտարկել ՀԱԿ-ին, քանի որ մյուս ուժը՝ «Ժառանգությունը», ըստ էության, որպես այդպիսին, խորհրդարանում է միայն անունով՝ խմբակցության 5 անդամներից միայն […]

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Տղամարդու շուրջ վեճը Երևանյան լճի երկու թիթեռնիկների միջև դաժան ծեծկռտուքի ու կոտրվածքների պատճառ է դարձել. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և «գործընկերուհի» Աննա Տ.-ի հետ: Վիճաբանությունն այնքան բուռն է եղել, Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, այնքան է տաքացել, […]

Հայազգի “օրենքով գողը” դատապարտվեց Մոսկվայում. Ժամանակ

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանայաին դատարանում՝ դատավոր Ալեքսանդրա Շիպկովայի նախագահությամբ, վճիռ է կայացվել հայ 46-ամյա “օրենքով գող” Էդուարդ Ասատրյանի նկատմամբ, ով կրիմինալ աշխարհում հայտնի է որպես Էդիկ Թբիլիսկի և համարվում է հակադեդովյան կոալիցիայի ղեկավարներից մեկը: Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր պահելու համար ու դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Միակ տրամաբանական բացատրությունը. Հայկական ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում: Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը: Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը: Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը և տնտեսության […]

Մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էդ երեխեն. ազատամարտիկը՝ կուրսանտի սպանության մեջ մեղադրվողից. Հայկական ժամանակ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հոինվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բասեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Զարմիկի Թևոսյանը նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է: Գնդապետ Զարմիկ Մարկոսյանի հետ նույն շենքում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Գրիգորի Ասատուրովը զարմացած է կատարվածով: Ըստ Գ. Ասատուրովի՝ Զարմիկի որդին նման բան չէր կարող իրեն թույլ տալ:«Նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի