10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 11, 2015

Ուկրաինայի հարցով մինսկյան բանակցություններն ավարտվել են /վիդեո/

Նախօրեին Մինսկում ավարտվել են Ուկրաինայի հարցով կարգավորման խմբի բանակցությունները: Չնայած կողմերը պաշտոնական հայտարարություններ չեն արել, սակայն որոշ տվյալներով` կողմերը պայմանավորվել են հրադարադրի մասին եւ խոստացել լրջորեն վերահսկել այդ գործընթացը, հայտնում է LifeNews-ը: Լրագրողները նշել են, որ շենքը, որտեղ տեղի են ունեցել բանակցությունները, առաջինը լքել են Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը եւ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, […]

Փոքրիկ Անահիտն օգնության կարիք ունի

Անահիտը մանկուց տառապում է սրտի անբավարությամբ: Երկու տարեկանից գտնվում է բժիշկների հսկողության տակ.դիագնոզը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա (дилатационная кардиомиопатия): 09.11.2014-ի առավոտյան ծնողներըերեխային գտնում են անգիտակից վիճակում եւ կանչում շտապօգնություն: Գրանցվել է սրտի կանգ, կատարվել էադրենալինի ներարկում, դեֆիբրիլյացիա, երեխային տեղափոխում են «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունք,նրա սիրտը 5 % էր աշխատում: Այն ժամանակ երեխային միայն աղոթքը փրկեց… Գիտակցության գալով` Անահիտիառաջին խոսքը հետեւյալն էր` «Ես Հիսուսին տեսա երազումս, եւ նա ինձ բերեց տուն: Ես միայն իրեն եմ հավատում, ինքըինձ կփրկի»:   Հիմա Անահիտի սիրտը աշխատում է 30%-ով միայն: Բժիշկների խոսքով նրա փոքրիկ սիրտը չի դիմանա երկրորդհարվածին, որը կարող է կրկնվել ամեն վայրկյան: Հայաստանյան բժիշկները անզոր են, նրանց խոսքով` երեխային կփրկիմիայն սրտի փոխպատվաստումը : Հիվանդության դիագնոզն ու էպիկրիզը ուղղարկելով Իսրայելի, Գերմանիայի եւՌուսաստանի առաջատար հիվանդանոցներ` ի պատասխան մենք իմացանք, որ փոխպատվաստումը (դոնորի ի հայտգալու դեպքում) կարժենա 150.000 եւրոյից ավելին, և նույնիսկ այդ դեպքում բժիշկները երաշխավորում են առավելագույնը50 % հավանականություն, որ Անահիտը վիրահատությունից հետո կկարողանա ապրել:   Այդ իսկ պատճառով Անահիտի ընտանիքն առայժմ չի շտապում փոխպատվաստում կատարել  և փոխարենը որոշել է  տեղափոխել երեխային Գերմանիայի բժշկական կենտրոն, որտեղ երեխան կգտնվի Եվրոպական մասնագետներիհսկողության տակ, որոնք կկարողանան ուսումնասիրել երեխայի հիվանդության պատմությունը եւ հասկանալ, որքանովէ նրան անհրաժեշտ սրտի փոխպատվաստումը:   Տրանսպորտային եւ մինչվիրահատական բոլոր ծախսերի համար Անահիտի ընտանիքին անհրաժեշտ է 15000 եվրո եւավելին: Անահիտի ծնողները ի վիճակի չեն նման գումար ինքնուրույն հավաքել: Սիրելի ընկերներ, 8-ամյա Անահիտին անհրաժեշտ է մեր օգնությունը քանի դեռ ուշ չէ: Աստված պահապան մեր բոլորփոքրիկներին: Հաշվեհամարներ Հայաստանում «ՎՏԲ –Հայաստան» SWIFT: ARMJAM22 16066001848402 AMD 16066001848403 USD 16066001848405 RUR 16066001848404 EUR Ստացող` Հասմիկ Հարությունյան (մայրը)   (+374) 98 353145

Զարմանալ կարելի է

ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածն է ներկայացվել iLur.am կայքում: Ներկայացնում ենք այն ստորև՝  Վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների` Գյումրու ողբերգության, Բերձորի բարբարոսության եւ փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների տպավորիչ ընդվզման պատճառով “Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը”, կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար: […]

Կինը ձեռքերով ճանկռել է մյուսի դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել մեջքին

Փետրվարի 9-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Անժելա Ա.-ին:Ըստ վերջինիս հաղորդման՝ փետրվարի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր բնակարանում ծանոթը՝ 1979 թ. ծնված Գոհար Խ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով ճանկռել է իր դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել մեջքին` պատճառելով վնասվածքներ: Հանցագործության մասին […]

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:  Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սևանի տարածաշրջանի Ախթամարից մինչև Ծով գյուղի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում (71-74-րդ կմ), ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:  Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ […]

Ստամբուլի կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի “Նռան գույնը” ֆիլմը

Փետրվարի 12-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող Անկախ ֆիլմերի կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «Հաբեր թուրք»-ին հղումով: Այս մասին տեղեկանում ենք թուրքական  թերթի կայքից: Կայքն առանձնացրել է փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ամենադիտարժան ֆիլմերի տասնայակը, որում ընդգրկված է նաև «Նռան գույնը»: Կայքը նշում է, որ 1968 թվականին նկարահանված ֆիլմը […]

Լարված են. Ժողովուրդ

Վերջին շրջանում կտրուկ լարվել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և “Ֆլեշ” ընկերության սեփականատեր, օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունները: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները “Ֆլեշ” ընկերության Տավուշի մարզում գործող բենզալցակայաններից մեկի գործունեությունը արգելել են՝ հրշեջ կանոնները չպահպանելու համար: Մինչ […]

Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել. Ժողովուրդ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել: Այս անգամ էլ Թոքմաջյանի դեմ հակամարտություն է սկսել նրա ղեկավարած ԲՈՒՀ-ի ուսխորհուրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Վերջինս արդեն երկու օր է՝ Թոքմաջյանին մեղադրում է ուսխորհուրդի կանոնադրությունն ապօրինի փոխելու մեջ:  Ավելին՝ պարզվում է՝ ՀՊՃՀ-ի ուսխորհուրդի նախագահը ռեկտորի պաշտոնակատարի հարցով դիմել է ՀՀ կրթության […]

“Դաբրո”-ի հետեւից. Հրապարակ

“Հրապարակի” տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը եւ հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես` Մոսկվայում գտնվելիս, իջեւանում է Քոչարյանը` “Արարատ-հայաթում”: Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը, թերթի տեղեկություններով, այցելել է Քոչարյանին: Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաեւ ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ:  Ի դեպ, ինչպես տեղեկացրել է ԲՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի