Փոքրիկ Անահիտն օգնության կարիք ունի
Անահիտը մանկուց տառապում է սրտի անբավարությամբ: Երկու տարեկանից գտնվում է բժիշկների հսկողության տակ.դիագնոզը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա (дилатационная кардиомиопатия): 09.11.2014-ի առավոտյան ծնողներըերեխային գտնում են անգիտակից վիճակում եւ կանչում շտապօգնություն: Գրանցվել է սրտի կանգ, կատարվել էադրենալինի ներարկում, դեֆիբրիլյացիա, երեխային տեղափոխում են «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունք,նրա սիրտը 5 % էր աշխատում: Այն ժամանակ երեխային միայն աղոթքը փրկեց… Գիտակցության գալով` Անահիտիառաջին խոսքը հետեւյալն էր` «Ես Հիսուսին տեսա երազումս, եւ նա ինձ բերեց տուն: Ես միայն իրեն եմ հավատում, ինքըինձ կփրկի»:
Հիմա Անահիտի սիրտը աշխատում է 30%-ով միայն: Բժիշկների խոսքով նրա փոքրիկ սիրտը չի դիմանա երկրորդհարվածին, որը կարող է կրկնվել ամեն վայրկյան: Հայաստանյան բժիշկները անզոր են, նրանց խոսքով` երեխային կփրկիմիայն սրտի փոխպատվաստումը : Հիվանդության դիագնոզն ու էպիկրիզը ուղղարկելով Իսրայելի, Գերմանիայի եւՌուսաստանի առաջատար հիվանդանոցներ` ի պատասխան մենք իմացանք, որ փոխպատվաստումը (դոնորի ի հայտգալու դեպքում) կարժենա 150.000 եւրոյից ավելին, և նույնիսկ այդ դեպքում բժիշկները երաշխավորում են առավելագույնը50 % հավանականություն, որ Անահիտը վիրահատությունից հետո կկարողանա ապրել:
Այդ իսկ պատճառով Անահիտի ընտանիքն առայժմ չի շտապում փոխպատվաստում կատարել և փոխարենը որոշել է տեղափոխել երեխային Գերմանիայի բժշկական կենտրոն, որտեղ երեխան կգտնվի Եվրոպական մասնագետներիհսկողության տակ, որոնք կկարողանան ուսումնասիրել երեխայի հիվանդության պատմությունը եւ հասկանալ, որքանովէ նրան անհրաժեշտ սրտի փոխպատվաստումը:
Տրանսպորտային եւ մինչվիրահատական բոլոր ծախսերի համար Անահիտի ընտանիքին անհրաժեշտ է 15000 եվրո եւավելին: Անահիտի ծնողները ի վիճակի չեն նման գումար ինքնուրույն հավաքել:
Սիրելի ընկերներ, 8-ամյա Անահիտին անհրաժեշտ է մեր օգնությունը քանի դեռ ուշ չէ: Աստված պահապան մեր բոլորփոքրիկներին:
Հաշվեհամարներ Հայաստանում
«ՎՏԲ –Հայաստան»
SWIFT: ARMJAM22
16066001848402 AMD
16066001848403 USD
16066001848405 RUR
16066001848404 EUR
Ստացող` Հասմիկ Հարությունյան (մայրը)