03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Իսկ եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի. Ժամանակ

Ներկայացնում ենք «Ժամանակի» վերլուծականից հատվածներ.

ԲՀԿ-ն խորհրդարանական ոչիշխանական գործընկերների հետ քննարկում է խորհրդարանական նիստերը բոյկոտելու հարցը, ինչի մասին հայտարարել էր իր քաղխորհրդի անդամ Արտակ խաչատրյանի դեմ բռնությունից հետո: Իբրև խորհրդարանական ոչիշխանական ուժեր, իհարկե, պետք է առավելապես դիտարկել ՀԱԿ-ին, քանի որ մյուս ուժը՝ «Ժառանգությունը», ըստ էության, որպես այդպիսին, խորհրդարանում է միայն անունով՝ խմբակցության 5 անդամներից միայն երկուսն են կուսակցությունից, որոնցից միայն մեկն է ԲՀԿ-ի հետ համագործակցության կողմնակից:

Սակայն խնդիրը, անկասկած, ԲՀԿ-ի համար բոյկոտը չէ, այլ այն, թե ինչ պետք է անել բոյկոտից հետո: Այս հարցի պատասխաններ ԲՀԿ-ականներն առայժմ չունեն: Պատասխանների որոշակի նշույլներ կարող են դիտվել հնչած հայտարարություններն այն մասին, որ բռնության դեպքի չբացահայտվելու պարագայում ԲՀԿ-ն կպահանջի հրաժարականներ, կանցկացնի զանգվածային հանրահավաքներ և այլն: Սակայն այստեղ մենք պետք է առանձնացնենք երկու ուշագրավ հանգամանք: Երբ խոսք է գնում հանրահավաքների, զանգվածային ցույցերի մասին, ապա պետք է նկատել, որ այդ խոսքը հնչել է դեռևս բռնությունից առաջ՝ Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովում, որտեղ նա ասում էր, որ առաջիկայում կլինեն հզոր հանրահավաքներ: Այսինքն՝ հանրահավաքների մասին ասվել է բռնությունից և բոյկոտից ավելի շուտ, մինչդեռ այդ ժամանակ կարծես թե պայման դրված չէր, որ կլինի նաև խորհրդարանական բոյկոտ: Ահա այս տեսանկյունից հանրահավաքները չեն կարող դիտվել որպես բոյկոտից հետո իրականացվելիք քայլ, քանի որ դրանք ազդարարվել են դեռ փետրվարի 5-ին:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկայում հայտնելու է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր որոշման մասին: Եվ եթե Սերժ Սարգսյանը գնում է այդ քայլին, ապա, բնականաբար, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը պետք է սկսեն պայքարն այդ գործընթացի դեմ: Իսկ պայքարը ենթադրելու է այսպես ասած՝ հակաքարոզարշավ հանրապետությունով մեկ: Խորհրդարանական նիստերը կխանգարեն դրան՝ առաջացնելով առնվազն անհարգելի բացակայությունների հարց: Իսկ բոյկոտի պայմաններում ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը լիարժեք կնվիրվեն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին:

Ողջ հարցն այն է, թե ինչ են անելու, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը հրաժարվի այդ փոփոխություններից: Սակայն չենք կարող բացառել, որ բոյկոտի մասին որոշումը ձգեն՝ մինչև Սերժ Սարգսյանը կարտահայտվի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ