10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2015

Թուրքիան չի մասնակցի Հայոց ցեղասպանությանը 100-ամյակի միջոցառումներին. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նաախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թայիփ Էրդողանին ուղղված հրավերին ի պատասխան թուրքական կողմից կլինի մասնակցություն Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին մասնակցություն լինելու է, պատասխանել է, որ որքանով ինքն է տեղեկացված`ոչ, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ թուրքական «Հաբերլերիզ» լրատվակայքի` Բիլգիչը […]

Բաղրամյան պողոտայում զբոսնող զույգի հասցեին նետված ռեպլիկը կարող էր ավարտվել Ղռերում մարդասպանությամբ.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Գ.-ի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի գործի քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Արմենը 2013 թվականի փետրվարի 9-ին, ժամը 23-ի սահմաններում իր կնոջ հետ Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, երբ նրանց հանդիման դուրս եկած 23-ամյա Համլետ Մանուկյանն ու իր ընկեր Գուրգենը նրանց […]

Մութ կապեր. Հայոց աշխարհ

Նախօրեին սոցցանցերում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, թե ՛՛Հիմնադիր խորհրդարանը՛՛ իր ծրագրերի իրականացման համար դրսից ռեսուրս է ներգրավել: Իսկ ավելի ուշ լուրեր հայտնվեցին, թե Հայաստանում ու Արցախում հեղաշրջում իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել ՛՛Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով՛՛ կոչվող կառույցի անդամները՝ տարբեր երկրներից, գրում է ՛՛Հայկական ժամանակ՛՛-ը:  Պարզվեց նաեւ, որ Բերձորում ծեծի ենթարկված Անուշավան Շահնազարյանը ռոստովաբնակ է, […]

Մնում է Ծառուկյանի համաձայնությունը. Ժամանակ

Հնարավոր է արդյոք Գագիկ Ծառուկյանը ընդունի ժողովրդի պահանջը ու իշխանափոխության խնդիր դնի: Այս հարցի շուրջ ՛՛Ժամանակը՛՛ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ:  Գրասենյակային հանդիպումների ընթացքում ժողովրդի մոտ ինչպիսի տրամադրվածություն է նկատվում, հարցին Մանուկյանը պատասխանել է.  ՛՛Ամեն մի գրասենյակ տարածքային պատասխանատուները ներկայացրել են իրենց արձանագրությունները, որոնց մեջ ամփոփ գրված են ժողովրդի կարծիքները եւ […]

՛՛Հերիք է էլի՛՛ /վիդեո/

Քաղաքական գործիչ, ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին եռյակի ՛՛մահ՛՛ է նշանակում: ՛՛ԲՀԿ-ը կազմակերպում է, շատ լավ է անում. չէ՞ որ հայտարարվեց, որ դրանից հետո հանդիպելու են առաջնորդները, ամեն ինչ նորմալ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա:  Հարցին, թե հերթական ընտրությունների պետք է սպասել, […]

Այսպիսի բաներ. Հայկական ժամանակ

ՀՀ նախկին փոխվարչապետ Տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գեւորգյանը, ով ամիսներ առաջ անսպասելիորեն հրաժարական տվեց եւ աշխատանքի անցավ մասնավոր սեկտորում, նշանակվելով Ռուբեն Վարդանյանի ”IDea” հիմնադրամի ղեկավար, մոսկվաբնակ խոշոր գործարարի սույն հիմնադրամ է տեղափոխում նաեւ իր կադրերին: Այս մասին տեղեկացնում է Հայկական ժամանակը՛՛: Մասնավորապես հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով վաղաժամկետ դադարեցվել են ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ […]

Կապտակի այդ սրիկային. Խզմալյանը լքել է . Ժողովուրդ

Պարզվում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է ինչ լքել է ՛՛Նախախորհրդարան՛՛-ի ներկայիս ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ շարքերը, գրում է ՛՛Ժողովուրդը՛՛: Այս մասին Խզմալյանն ասել է թերթի հետ զրույցում:  ՛՛Մենք լավ հարաբերություններ ունենք Ժիրայր Սեֆիլյանի հետ, տարաձայնությունները զուտ քաղաքական տեխնոլոգիաների, գործողությունների ներկայացման եւ հերթականության մասին է: Մենք երկուսս էլ համարում ենք, որ Հայաստանի փրկությունը համակարգային փոփոխությունն […]

Ռուսականով. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլիով իրականացնելու շուրջ, գրում է ՛՛Հայկական ժամանակը՛՛: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-ից 400 մլն դոլար: Թերթի տեղեկություններով՝ այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ եւ ՌԴ վարչապետներ Հ. Աբրահամյանը եւ Դ. Մեդվեդեւը:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Որպեսզի առաջնորդը չհուզվի. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ գլխավոր խմբագրի օրվա հարցը առնչվում է քաղաքական -հասարակական դաշտը ողողած քննադատությանը՝ նրա հիմնական սուբյեկտներին՝ քաղաքական ուժերին եւ գործիչներին, թե ինչպես են նրանք արձագանքում քննադատական խոսքին:  ՛՛Քննադատությունից խուսափելու համար ոչինչ մի ասա, ոչինչ մի արա եւ ընդհանրապես քեզանից ոչ մի բան մի ներկայացրու՛՛: Պատկերացրեք այս խիստ արդիական խոսքերն ասվել են շատ վաղուց՝ մ.թ. ա. 4-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի