10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2015

Ժողովրդի մեծ մասը չգիտի. Բակո Սահակյանը` Բերձորի դեպքերից է խոսել

Փետրվարի 3-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նրանք քննարկել են կատարված բազմաթիվ բանակին առնչվող հարցեր, խոսել առաջիկա ծրագրերից: Մեզ հետ զրույցում ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը ներկայացրեց մանրամասներ հանդիպումից: ՛՛Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Բերձորի դեպքերի մասին: Ժողովրդի մեծ մասը չգիտի, որ այդ դեպքերը նախապատմություն են ունեցել: […]

Զ.Փոստանջյանի նամակը ՄԻՊ-ին Գյումրիում տեղի ունեցած ձերբակալության կապակցությամբ

Պարոն Կարեն Անդրեասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Երևան, Հայաստանի Հանրապետություն   Հարգելի պարոն Անդրեասյան, 2015 թվականի փետրվարի 4-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապօրինի ձերբակալել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին: Ձերբակալության հիմքը և առիթը նշվում են՝ քրեական օրենսգրքով արգելված […]

Կայացավ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի անդրանիկ նիստը

Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ: Նիստում քննարկվեցին մեկ տասնյակից ավել հարցեր, այդ թվում` Ղրղզստանի անդամակցության պայմանագրի հավելվածները, Միասնական նոր մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցեր: Մեկ հարց վերաբերում էր Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի ներդրման համաձայնագրին […]

Ոստիկանը բռնաբարել է կանանց եւ նրանց ՄԻԱՎ-ով վարակել

Կալինինգրադի նախկին ոստիկանը մեղադրվում է մի շարք բռնաբարությունների մեջ: Քննության տվյալներով` 2005-2014 թվականներին, աշխատելով իբրեւ պետավտոտեսուչ, տղամարդը բռնաբարել է կանանց եւ նրանց ՄԻԱՎ-ով վարակել: Ոստիկաների զոհերն են դարձելը ամենաքիչը 9 կին, հայտնում է Вести-ն: Կանանց բռնաբարելուց հետո հանցագործը նրանց ասել է, որ ինքը ոստիկան է, եւ ահաբեկել է` ասելով, որ եթե ոստիկանություն դիմեն, խնդիրներ կունենան: […]

Մոսկվան անհանգստացած է Լեռային Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրացումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի սրացման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, տեղեկացնում է ТАСС-ը:  “Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է շատ բարդ իրավիճակ։ Մեծացել է հրադադարի խախտման դեպքերի քանակը, հաճախակիացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը”,- ասել է  Լուկաշևիչը։ Վերջինը ասել է, որ ԵԱՀԿ մոնիթորինգային […]

Մշակութային ևս 4 օջախներ կունենան Wi Fi ցանց

Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով են ապահովվել մայրաքաղաքում գործող մի շարք գրադարաններ: Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող թվով տասներեք 3G երթուղիչ: Wi Fi կապի շնորհիվ բոլոր ընթերցասերների համար բացվում են գրադարաններից նաև տեխնոլոգիական նորամուծությունների կիրառմամբ օգտվելու […]

Ցավներդ կծեմ… ազատամարտիկները` դիրքերում /վիդեո/

Փետրվարի 3-4-ին “Երկրապահ կամավորականների միության” շուրջ 700 անդամներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ այցելեցին Արցախ, վերահաստատելու, որ հարկ եղած պահին պատրաստ են առաջին գծում կռվել հանուն հայրենիքի: Արցախի հերոսը պարգևներ և նվերներ էր բերել սահմանապահ զինվորներին: Դիրքեր այցելած երկրապահները ոգևորեցին  և խրախուսեցին զինվորներին: ՛՛Երբ կռվի ժամանակ Ղարաբաղում էինք, մարդիկ ասում էին՝ ցավներդ կծեմ ու հիմա ես […]

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին: Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում, կարևորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը […]

ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ՝ Երևանում

Փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցավ  ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը: Մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Տատուրան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի