23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվան անհանգստացած է Լեռային Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրացումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի սրացման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, տեղեկացնում է ТАСС-ը:

 “Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է շատ բարդ իրավիճակ։ Մեծացել է հրադադարի խախտման դեպքերի քանակը, հաճախակիացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը”,- ասել է  Լուկաշևիչը։

Վերջինը ասել է, որ ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության` պաշտոնական աղբյուրների վրա հիմնված տեղեկություններով` միայն հունվարի ընթացքում հակամարտության գոտում զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 18 հոգի։

“Զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել”,- ասել է Լուկաշևիչը։

Լուկաշևիչը նշել է, որ իրենք խստորեն կոչ են անում կողմերին լարվածության թուլացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել եւ խուսափել այն քայլերից, որոնք հանգեցնում են հակամարտության սրմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ