17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զ.Փոստանջյանի նամակը ՄԻՊ-ին Գյումրիում տեղի ունեցած ձերբակալության կապակցությամբ

Պարոն Կարեն Անդրեասյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Հարգելի պարոն Անդրեասյան,

2015 թվականի փետրվարի 4-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապօրինի ձերբակալել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին:

Ձերբակալության հիմքը և առիթը նշվում են՝ քրեական օրենսգրքով արգելված արարք և Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակելի շենքերի բնակիչների հանգստի խախտում, որն, իբրև, վերջիններիս մոտ առաջացրել է վախի զգացում իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության նկատմամբ:

Ձերբակալության նպատակը հանդիսանում է անձի կողմից նոր հանցագործությունների հնարավոր կատարումը և փախուստը կանխելը:

Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է  ապօրինի հրամանի ներքո և Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված ամեղ կասկածյալ է:

Մնացական Ալեքսանյանը թիվ 1800615 քրեական գործով  բազմիցս հրավիրվել է  հարցաքննության՝ որպես վկա, և մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, դեռ ավելին, նրա անձնագիրը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի մոտ: Մնացական Ալեքսանյանի կողքին եղել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարող են վկայել նրա անմեղության մասին, սակայն նրանց չեն կանչել հարցաքննության: 

Հետևաբար, Մնացական Ալեքսանյանին քրեական օրենսգրքով նախատեսված արարքով կասկածելը և ձերբակալելը անօրինական է  և հետապնդում է հատուկ նպատակ:

Իրական հանցագործներին` եղեռնագործներին բռնելու և վնասազերծելու փոխարեն ոչ միայն Գյումրիում, այլև ողջ Հայասատանի Հանրապետության տարածքում առաջացել է վախի և անպատժելիության մթնոլորտ: Մեղադրյալ Պերմյակովին  թույլ տալով առևանգել և ապօրինաբար պահել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում և ի վիճակի չլինելով իրանականցնել քրեական հետապնդում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունների համար՝  մեղավորների հանդեպ հենց  ՀՀ գլխավոր դատախազն իր ենթականերով  պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Փաստորեն, անպատժելիության և վախի մթնոլորտ ստեղծելու մեղավորներն իրենք են:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու ապօրինի ձերբակալված Մնացական Ալեքսանյանին:

Հարգանոք՝                         

Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ