14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդի մեծ մասը չգիտի. Բակո Սահակյանը` Բերձորի դեպքերից է խոսել

Փետրվարի 3-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նրանք քննարկել են կատարված բազմաթիվ բանակին առնչվող հարցեր, խոսել առաջիկա ծրագրերից:

Մեզ հետ զրույցում ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը ներկայացրեց մանրամասներ հանդիպումից:

՛՛Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Բերձորի դեպքերի մասին: Ժողովրդի մեծ մասը չգիտի, որ այդ դեպքերը նախապատմություն են ունեցել: Եթե առանձնանում է միայն այն ինչ տարածում է ՛՛Հիմնադիր խորհրդարան՛՛,-ը տպավորությունը բոլորովին այլ է լինում՛՛,-ասաց Ուլիխանյանը:

Ոիլիխանյանը փոխանցեց Բակո Սահակյանի մտահոգությունը կատարվածի առնչությամբ.՛՛ Նրանց գալու հետ կապված նախորդող օրերին Արցախի ազատամարտիկների միությունում քննարկումներ են եղել, որպես իրենց մարտական ընկերոջ Սեֆիլյանին խորհուրդ են տվել փոխել մտադրությունը: Նրանց խնդրել են պարզապես, որ չգան Արցախ…՛՛:

Ուլիխանյանը նկատեց ”այս մարդիկ” դեմ են եղել երթին.՛՛Ստեփանակերտի բնակիչներից արտահայտեցին իրենց բողոքը, նրանց խոսքը ամրապնդվեց այս օրինակով՝ մարդու տունը ցանկանում ես հյուր գնալ, սակայն դա նրան դուր չի գալիս, ոնց կարող ես զոռով ներս մտնել՛՛:

ԵԿՄ փոխնախագահը փոխանցեց, որ կրքերը բորոբոքվել են երթի մասնակիցներից մեկի հայհոյանքից հետո:

Հիշեցնենք, ԵԿՄ բոլոր բաժանմունքներից շուրջ 700 անդամներ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ միասին Արցախում էին: Գեներալը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ, եղել զինվորների կողքին և պարգևներ ու նվերներ հանձնել նրանց: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ