01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Որպեսզի առաջնորդը չհուզվի. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ գլխավոր խմբագրի օրվա հարցը առնչվում է քաղաքական -հասարակական դաշտը ողողած քննադատությանը՝ նրա հիմնական սուբյեկտներին՝ քաղաքական ուժերին եւ գործիչներին, թե ինչպես են նրանք արձագանքում քննադատական խոսքին: 

՛՛Քննադատությունից խուսափելու համար ոչինչ մի ասա, ոչինչ մի արա եւ ընդհանրապես քեզանից ոչ մի բան մի ներկայացրու՛՛: Պատկերացրեք այս խիստ արդիական խոսքերն ասվել են շատ վաղուց՝ մ.թ. ա. 4-րդ դարում:

Խոսքերի հեղինակ Արիստոտելը մի բան գիտեր երեւի, որ ասում էր: Չեմ կարող ասել արդյոք այդ միտքը նա կարողացել է հասու դարձնել իր աշակերտ Ալեքսանդր Մակեդոնացուն: Կասկածում եմ, որովհետեւ հատկապես իշխանավորները, քաղաքական գործիչները ունակ չեն հանգիստ, անվրդով լսել քննադատությունը: Շատ են հուզվում … 

Իշխանավորները, կուսակցապետերն ու օլիգարխները գտել են իրենց ավելորդ հուզումներից պաշտպանելու ձեւը. նրանք ունեն սեփական հեռուստաալիքներն ու կայքերը եւ դիտում են հենց դրանք՝ ընկալելով իրականությունը՝ իրենց հաճո տեսանկյունից:

Այդ առիօթով հիշեցի՝ 1923-24թթ. Ստալինը մահացու հիվանդ Լենինի համար մեկ օրինակով առանձին ՛՛Պրավդա՛՛ էր տպագրում՝ միայն լավատեսական լուրերով, որպեսզի առաջնորդը չհուզվի՛՛,-գրում է Արամ Աբրահամյանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ