21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մութ կապեր. Հայոց աշխարհ

Նախօրեին սոցցանցերում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, թե ՛՛Հիմնադիր խորհրդարանը՛՛ իր ծրագրերի իրականացման համար դրսից ռեսուրս է ներգրավել: Իսկ ավելի ուշ լուրեր հայտնվեցին, թե Հայաստանում ու Արցախում հեղաշրջում իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել ՛՛Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով՛՛ կոչվող կառույցի անդամները՝ տարբեր երկրներից, գրում է ՛՛Հայկական ժամանակ՛՛-ը: 

Պարզվեց նաեւ, որ Բերձորում ծեծի ենթարկված Անուշավան Շահնազարյանը ռոստովաբնակ է, հիշյալ կասկածելի կազմակերպության անդամներից մեկը:

Ի՞նչ կառույցի մասին է խոսքը, ովքե՞ր են կանգնած սրա թիկունքում: Ասենք, որ հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ է՝ Թիարի անունով: Նա Հայաստանում ներկայանում է իբրեւ ֆրանսահայ Արմենակ Աբրահամյան անուն-ազգանվամբ: Ավելին՝ իրեն հայտարարում է իբրեւ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից: 

Սակայն Արցախյան ազատամարտի մասնակիցներից եւ ոչ մեկն իրականում այս ՛՛կենդանի լեգենդի՛՛ մասին ոչինչ չգիտի, մեզ չհաջողվեց գտնել գեթ մի ազատամարտիկի, որը կճանաչեր զենքը ձեռքին Արցախում մարտնչած Արմենակին:

Փոխարենը, Արմենակ-Թիարիին նկարագրելիս շատերը զգուշորեն ակնարկում են՝ նա մի անձնավորություն է, որը հայտնի է քրդերի ու թուրքերի, անգամ սիրիական ընդդիմադիրների հետ մութ կապերով, մարդ, որը փորձում է արեւմտահայերի անունից ստեղծված կառույցը եւս իր նույնքան մութ ու վտանգավոր նպատակներին ծառայեցնել:

՛՛Նշված կազմակերպության մասին լսել եմ, բայց իրենց հետ ոչ մի առնչություն չունեմ՛՛,- մեզ հետ զրույցում ասաց Արեւմտահայոց ազգային համագումար կազմակերպության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ: ՛՛Դա մի վերտուալ, ինձ համար անհասկանալի կառույց է, որը ստեղծել է ինչ-որ կառավարություն, ունեն, այսպես կոչված, նախագահ ու վարչապետ՛՛, մի խոսքով՝ ինքնակոչների հավաքատեղի:

Ժամանակին Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային ժողով կոչվող կազմակերպության վտանգավորության մասին մեզ հետ զրույցում հետաքրքիր կարծիք է հայտնել Արա Պապյանը չբացառելով, որ նմանների թիկունքում կարող է կանգնած լինել թուրքական կառավարությունը։ Նա ասել էր՝ խամաճիկային այդ կազմակերպությանը կարող են նաեւ օգտագործել սեփական շահերի համար, որպես քարոզչական գործիք՝ մեր նպատակներից շեղելու համար:

՛՛Հնարավոր է, չէ՞, որ Արեւմտյան Հայաստանի կառավարություն կամ Ազգային խորհուրդ համարվող կառույցը ինչ-որ պահի օգտագործվի ու այսպիսի հայտարարությամբ հանդես գա, թե իրենք Թուրքիայի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ չունեն: Իհարկե, այդ հայտարարությունը որեւէ իրավական արժեք չի ունենա, բայց կարող է որպես քարզչություն օգտագործվել, թե տեսեք՝ հայերն ինչ են ասում՛՛,- նկատել է Արա Պապյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ