22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաղրամյան պողոտայում զբոսնող զույգի հասցեին նետված ռեպլիկը կարող էր ավարտվել Ղռերում մարդասպանությամբ.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Գ.-ի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Արմենը 2013 թվականի փետրվարի 9-ին, ժամը 23-ի սահմաններում իր կնոջ հետ Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, երբ նրանց հանդիման դուրս եկած 23-ամյա Համլետ Մանուկյանն ու իր ընկեր Գուրգենը նրանց հասցեին վիրավորական արտահայտություն են արել. ՛՛Էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ՛՛:

Մեկ ժամ անց այդ հողի վրա նույն վայրում Արմենն իր երկու եղբայրների հետ վիճաբանել է իրեն ու կնոջը վիրավորողների հետ: Ծեծկռտուք է եղել:

Արմենից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, 20-ամյա Գագիկ Ապերյանը, նրանց մի խումբ ընկերներ իմացել են Արմենի տան հասցեն և գիշերվա ժամը 2-ին գնացել են այնտեղ:

Հավաքվելով տան դիմաց՝ Արմենի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել, շուրջ քսան րոպե հայհոյել ու կատարել են խուլիգանություն՝ առաջադրված մեղադրանքի համաձայն:

Ըստ մեղադրանքի՝ Արմենը, դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող չեխական ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, ապա իր տան մոտ խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով, ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակն իրոք հրազեն է, մեկ անգամ էլ ասֆալտին է կրակել:

Գնդակն անդրադարձ թռիչքով գնացել է մոտակայքում կայանված ՛՛ՎԱԶ-2121՛՛ ավտոմեքենայի բացված դռան ուղղությամբ, վնասել է մեքենայի աջ դռան ապակին ու դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել է ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածք, դեմքի շրջանի միջանցիկ գնդակային վնասվածք՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Արմեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար:

Համլետ Մանուկյանին ու Գագիկ Ապերյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալները կալանքի տակ չեն: Դատական քննության ամբողջ ընթացքում նրանք դատարան են գալիս, նստում են համարյա կողք կողքի…

Այս կողք կողքի գտնվելու վիճակը հոգեբանորեն չի կարող ազդեցություն չունենալ նրանց վրա, ուղղելու իմաստով՝ ազդեցություն, որովհետև դժվար է նայել մարդու դեմքին ու ընդունել, որ ռեպլիկ է արվել, երբ նա զբոսնել է իր կնոջ հետ, առանց միմյանց լսելու՝ տուրուդմփոց են սարքել, իսկ հետո գիշերվա կեսին աղմկոտ խմբով հասել են «ախոյանի» տան մոտ՝ ի՞նչ անելու:

Այս կողք կողքի, բոլորը իրար հավասար վիճակը ամբաստանյալ տաքարյուն երիտասարդների մեջ կարող է կյանքի կարևորության, դիմացինի մեջ մարդու տեսնելու համբերության դաս դառնալ, ո՞վ գիտի…

Դատական քննությունը հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլին:

Առաջինը հարցաքննվեց Արմեն Գ.-ն: Նա ներկայացրեց դեպքերի եռափուլ ընթացքը և եզրափակեց, որ գիշերվա ժամը երկուսին գործով երկու ամբաստանյալներ Համլետը, Գագիկն ու նրանց ընկերները իրենց տան մոտ էին եկել վրեժխնդիր լինելու համար՝ երկրորդ հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:

Կողմերը հարցեր ուղղեցին Արմենին:

Ամբաստանյալների պաշտպանական կողմը հարցրեց, թե Արմենը ինչի՞ց է ենթադրել, որ կնոջ հետ անցնելու ժամանակ Համլետի ու Գուրգենի ռեպլիկը հենց իրենց է ուղղված եղել:

Արմենը պատասխանեց, որ նրանք հավասարվել են իրենց ու ասել են իր համար վիրավորական արտահայտությունը: Հետո կինն ասել է, որ այդ տղաները, բացի վիրավորական արտահայտությունից, նաև նրան քսվելով են անցել:

՛՛Մայթն էնտեղ նեղ ա, լեն չի, էդքան մարդ էլ չկար, ուրիշ էլ ո՞ւմ պիտի ասեին… Եթե նրանց խոսքերը ինձ չէին վերաբերում, թող էդպես էլ ասեին…՛՛,- ասաց Արմենը:
Համլետի շահերի պաշտպանը շարունակեց հարցը. ՛՛Կարող է՝ նրանք իրար հետ էին խոսում՛՛:

Արմենը համաձայն չէր. ՛՛Թող զգուշացնեին: Բայց երբ ես մոտեցա նրանց, երկրորդ վիրավորական արտահայտությունն արեցին. ՛՛Քայլի, քուրոյի հետ ես՛՛:

Երկրորդ հանդիպման ժամանակ, ըստ Արմենի, բանը չի հասել վիրավորական արտահայտությունների համար հաշիվ պահանջելուն: Հանդիպելուն պես, հենց սկզբից ՛՛տոնայնության, բարձր խոսելու, իրար չհասկանալու պատճառով՛՛ ծեծկռտուք է սկսվել:

Արմենն ասաց, թե իր կարծիքով՝ այդ ծեծկռտուքով հարցը փակվեց, ՛՛ամեն ինչ պրծավ-գնաց…ես մտադրություն չունեի շարունակելու՛՛:

Ծեծկռտուքի ժամանակ, ըստ Արմենի, ինքը խառը հարվածել է, չի կարող ասել՝ ում է խփել, քանի անգամ: Ծեծկռտուքից Արմենն ու նրա եղբայրը վնասվածքներ չեն ստացել, Արմենը մտածել է, որ հակառակորդներն էլ առանձնապես չեն վնասվել:

Համլետի շահերի պաշտպանը հարցրեց նաև, որ երբ Արմենը գիշերը իրենց տան մոտ խմբված երիտասարդներին տեսել է, ինչո՞ւ ոստիկանություն չի ահազանգել, այլ զենքը վերցրել ու դուրս է եկել փողոց:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ