28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան չի մասնակցի Հայոց ցեղասպանությանը 100-ամյակի միջոցառումներին. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նաախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թայիփ Էրդողանին ուղղված հրավերին ի պատասխան թուրքական կողմից կլինի մասնակցություն Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին մասնակցություն լինելու է, պատասխանել է, որ որքանով ինքն է տեղեկացված`ոչ, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Ըստ թուրքական «Հաբերլերիզ» լրատվակայքի` Բիլգիչը նաև նշել է, որ Դարդանելի ճակատամարտին նվիրված Թուրքիայում կայանալիք
պետական միջոցառումներին այլ երկրների մասնակցության մասին հստակ տեղեկատվություն չի կարող հաղորդել, բայց հավանական է համարում, որ ներկայացուցիչներ կլինեն նաև աֆրիկյան երկրներից` Եթովպիա, Կամարյան կղզիներ և այլն:

Հիշեցնենք, որ թուրքական «Աքշամ» պարբերկանի համաձայն` արդեն 36 երկիր հաստատել է իր մասնակցությունը Թուրքիայում Դարդանելի ճակատամարտի 100 ամյակին նվիրված պետական տոնակատարություններին:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ