02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կապտակի այդ սրիկային. Խզմալյանը լքել է . Ժողովուրդ

Պարզվում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է ինչ լքել է ՛՛Նախախորհրդարան՛՛-ի ներկայիս ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ շարքերը, գրում է ՛՛Ժողովուրդը՛՛: Այս մասին Խզմալյանն ասել է թերթի հետ զրույցում: 

՛՛Մենք լավ հարաբերություններ ունենք Ժիրայր Սեֆիլյանի հետ, տարաձայնությունները զուտ քաղաքական տեխնոլոգիաների, գործողությունների ներկայացման եւ հերթականության մասին է: Մենք երկուսս էլ համարում ենք, որ Հայաստանի փրկությունը համակարգային փոփոխությունն է:

Որոշակի տարաձայնություններ ունենք դրանց ժամկետների ու ձեւի մասին՛՛,-թերթին ասել է Խզմալյանը: Բերձորի հայտնի դեպքերից հետո իշխանական շրջանակներում սկսեցին ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրել ՛՛դրսի պատվեր կատարելու մեջ՛՛:

Այս առնչությամբ Խզմալյանն ասել է. ՛՛Ես կապտակեմ այն սրիկային, ով կհամարձակվի իմ ներկայությամբ հայտարարել, որ Ժ. Սեֆիլյանը որեիցե անգամ որեւէ մեկի պատվերն է կատարել՛՛: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ