10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 4, 2015

Հայ-թուրքական հարաբերություններում դրական փոփոխություն չի սպասվում. քաղաքագետ

Մինչեւ ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերություններում որեւէ դրական փոփոխություն չի սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Բանախոսն ասել է, որ ապրիլի 24-ից հետո կարող են թուրքական կողմից իմիտացիոն քայլեր լինել, որոնց նպատակը ցույց տալն է, թե հայ-թուրքական հաբարերությունները բարելավվում են: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության ուժեղացումից` […]

“Իրա վրայից մարդու հոտ է գալիս”

 ՛՛Պետք է քանդել ու նորից հավաքել այս ռազմական ուսումնարանը, նոր ատեստացիա անցկացնել ամբողջ բանակով մեկ՛՛,-այսօր ասուլիսին հայտարարեց ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանը` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի միջադեպի առնչությամբ: Ըստ Եղիազարյանի՝ ուսումնարանում դեռևս ժարգոնով են խոսում:  ՛՛Պետք է բանակ ունենանք, դարբնոց կոչվածը պետք է լինի, բայց այն պետք է լինի հայրենասիրության զգացումն ունեցող, հայրենիքին ծառայելու […]

500 մլն օգտատեր՝ աշխարհի բոլոր կետերից. այսօր Ֆեյսբուքի ծննդյան օրն է

2004-ի հունվարի 4-ին ստեղծվեց ներկայումս ամենախոշոր սոցիալական սանցը` Ֆեյսբուքը: Այն ստեղծվել է Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։ 2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն […]

Ո՞ւր է Իշխան Զաքարյանը

Ազգային Ժողովում սկսվել է Վերահսկիչ Պալատի 2013 թվականի հաշվետվությունը, սակայն այն ներկայացնում է ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խորհրդարանում արդեն ավանդույթ է ձևավորվել, որ գերատեսչությունների ղեկավարները չեն գալիս հարցեր զեկուցելու և ուղարկում են այլ պաշտոնյաների. Նա նշեց, որ նույնիսկ ՎՊ տեղակալի մակարդակով […]

Քննարկել են հայ-շվեդական առեւտրատնտեսական կապերի սերտացման հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին: Վարչապետը կարեւորել է ՀՀ-ում եւ Շվեդիայում դեսպանություն հիմնելու մասին երկկողմ փոխադարձ որոշումները՝ Շվեդիայի հետ համագործակցության խորացման եւ ընդլայնման համատեքստում: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչու­թյունների առկայությունը եւ արդյունավետ աշխատանքը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը: Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական առեւտրատնտեսական կապերի սերտացմանը, […]

Ուորլիքը հանդիպել է ադրբեջանցի պատգամավորների հետ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող ադրբեջանցի պատգամավորների հետ: Այդ մասին համանախագահը տեղեկացրել է Թվիթերի իր էջում: Ուորլիքը գրել է, որ ինքն ուրախ էր հանդիպել ադրբեջանցի պատգամավորների հետ: “Նրանց կարծիքը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ շատ օգտակար էր մեզ համար”,-ասել է նա:

Ապացուցեցիք, որ հիմնական պատասխանատուն ՀՀԿ-ն է. Շրջանառության հարկի օրենքն ընդունվեց

”Շրջանառության հարկի մասին” նոր օրենքի քվեարկությունից առաջ Գլխավոր զեկուցող, Ֆինանսների փոխնախարար վախթանգ Միրումյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բավականին լայանածավալ քննարկումների համար. ՛՛Մենք ականատես եղանք խնդրի կարգավորման ուղղությամբ տարբեր առաջարկների, շատ հաճախ այդ տարբերակները բովանդակային առումով տարբերվում էին միմյանցից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այս օրենքի անհրաժեշտությունը՛՛,-ասաց Միրումյանը՝ Կառավարության անունից պատրաստակամություն հայտնելով հաշվի առնել խորհրդարանում ներկայացված […]

Օլանդը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում. դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Դեսպանն անդրադարձել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը եւ իր երախտիքն է հայտնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ Ֆրանսիայում “Շառլի էբդո” օրաթերթի ահաբեկչությանն ու դրան հաջորդած իրադարձություններին նվիրված համերաշխության քայլերթին մասնակցելու համար: Դեսպանն ասել է, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն Ֆրանսիան էր, այլ նաեւ ժողովրդավարության, հարգանքի, խոսքի […]

Ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները: ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ կերպով համագործակցում  է  ԿԽՄԿ-ի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի