Գոմում այրվեցին մայրս, տատս, իմ բոլոր բարեկամները. Այդ պահից ես դարձա ընդհանրապես որբ…

Արամ Սերոբի Գրիգորյանի պատմությունը Խասգյուղ, Մշո գավառ, 1904 թ. Դավիթ Գրիգորյանը ներկայացնում է իր հոր` Արամ Սերոբի Գրիգորյանի «Իմ վրեժը» խորագրով պատմությունը: Այստեղ նկարագրվում է, որ Մուսաբեգի հրոսակները եկել, շրջապատել են իրենց հարազատ Խասգյուղը, իսկ հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչել ոստիկանություն` իբր ժողովի: Հաջորդ օրը ճամփեզրի մոտի ձորակը լցված է եղել գյուղի տղամարդկանց մերկանդամ դիակներով: […]