01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատգամավորը բարձրաձայնեց ՛՛ատկատների՛՛ մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցն ուղղված էր Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ով սակայն նիստին բացակայում էր: Պատգամավորը դժգոհեց, թե ինչու գոնե տեղակալի մակարդակով ներկայացուցիչ չկա, ինչպես օրինակ՝ ՎՊ հաշվետվության դեպքում էր, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն ներկայացել էր ՛՛երրորդական անձ՛՛:
Այդուհանդերձ նա հարցը հնչեցրեց՝ անկնկալելով որևէ մեկի պատասխանը:

Ըստ պատգամավորի՝ ՎՊ 2013թ-ի հաշվետվությունից եզրակացնում են, որ Առողջապահության նախարարության համակարգում եղել են կոռուպցիոն երևույթներ՝՛՛ատկատներ՛՛: Նա հարցրեց, թե գերատեսչության ներկա ղեկավարությանը հայտնի է նախկինի՝ Դերենիկ Դումանյանի թույլ տված բացթողումների զարգացումները:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, քանի որ նախարարը տեղում չէ, Կառավարությունն առաջարկում է հարցը տեղում ներկայացնել: Նա նաև նկատեց, որ չի կարելի ասել ՛՛երրորդական անձ՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ