11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

2003-2012 թվականներին միջինը 750 միլիոն դոլար փողերի լվացում է եղել. Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Համաշխարհային ֆինանսական ազնվության կազմակերպություն գոյութունի ունի, որտեղ հավաքված են շատ լուրջ մասնագետներ, ովքեր ուսումնասիրում են ամբողջ աշխարհում տարբեր հաշվարկներ, բանկային հաշվարկներ, տարբեր երկրներում ֆինանսական հոսքերը և գնահատում, թե ամեն երկրում ինչքան կապիտալի արտահոսք կա:

՛՛Փողերի լավցման մասին է խոսքը, այսինքն՝ ապօրինի արտահոսքի՛՛,-նշեց նա: Զուրաբյանն ասաց, որ ըստ այդ զեկույցի՝ 2003-2012 թթ. Հայաստանում  կապիտալի արտահոսքի միջին ծավալը եղել է 750 միլիոն դոլար: ՛՛Ստացվում է՝ աղքատ Հայաստանում կուտակվում են փողեր ու դուրս են տարվում ապօրինի միջոցներից, սրան վերահսկում են Ֆիննախը, ԱԱԾ-ն, ԿԲ-ն, արդյոք կարող ենք ասել, որ պետական իշխանությունը վերահսկում է փողերի լվացումը՛՛:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ հարցն իսկապես արտացոլված է զեկույցում, սակայն դրա մասին պետք է ավելի խորը վերլուծություն կատարել՝ սկսելով մեթոդաբանությունից, վերջացրած ներկայացված թվերը: Նա նշեց, որ տվյալ դեպքում գործ ունեն թվերի ոչ ճիշտ մեկնաբանության հետ: ՛՛Ավելի մանրամասն խոսելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, թե վերլուծելու, թե արձագանքելու, թե մանրամասն խոսելու մեթոդիկայի մասին, թե ինչ է չափում այդ միավորը, որ ներկայացվել է զեկույցում՛՛: Նախարարը նշեց, որ այդ մասին կարելի է խոսել հանձնաժողովի նիստերի ժամանակ կամ լսումների: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ