06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

՛՛Բարգավաճի՛՛ պատգամավորն էլ գարանտ էր կանգնած, այսօր թող գնա, տեր կանգնի

՛՛ԲՀԿ այդ պատգամավորը թող գնա ու նրանց տեր կանգնի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ Մարտուն Գրիգորյանը Գյումրիի դեպքերի ժամանակ ցուցարարների հետ հանդիպեց, իսկ հիմա այդ մարդկանց կանչում են ոստիկանություն, և պատգամավորը պետք է այդ մարդկանց կողքի լինի հիմա: 

՛՛Գյումրիում մի պրոցես էր գնում, երբ ոճրագործությունից ըմբոստացած ջահելությունը իր խոսքն էր ուզում հասցնել, եւ այն, որ նրանք գնում էին դեպի ՌԴ հյուպատոսություն, դա հետևանք էր մեր իշխանությունների խղճուկ պահվածքի։ Հիմա էլ ոստիկանությունը ջահելներին հատիկ-հատիկ հավաքում, տանում է, հարցաքննում, նսեմացնում, որ այլևւս հանկարծ չփորձեն ոտքի կանգնել։ ՛՛Բարգավաճի՛՛ պատգամավորն էլ գարանտ էր կանգնած, այսօր թող գնա, ամեն մեկին տեր կանգնի՛՛,-շեշտեց նա:

Ըստ Մակեյանի՝ քաղաքական ոչ մի ուժի ներկայացուցիչ այնտեղ չպիտի լիներ, այդ թվում և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ