11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Օլանդը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում. դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Դեսպանն անդրադարձել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը եւ իր երախտիքն է հայտնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ Ֆրանսիայում “Շառլի էբդո” օրաթերթի ահաբեկչությանն ու դրան հաջորդած իրադարձություններին նվիրված համերաշխության քայլերթին մասնակցելու համար:

Դեսպանն ասել է, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն Ֆրանսիան էր, այլ նաեւ ժողովրդավարության, հարգանքի, խոսքի ազատության խախտումը:

“Կատարվածը այնպիսի հուզումներ առաջացրեց, որ ֆրանսիացիների բողոքը դրսեւորվեց տասնյակ հազարավոր քաղաքացիների ցույցի տեսքով։ Հանրապետության բնակիչները իրենց աջակցությունն հայտնեցին խոսքի եւ կարծիքի ազատությանը”,- ասել է նա:

Բանախոսը նշել է, որ անհրաժեշտ է համատեղ պայքար մղել ահաբեկչության դեմ:

“Ահաբեկչության դեմ միջազգային պայքարն այսօր առավել, քան երբեւէ արդիական է”,- նշել է դեսպանը։

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն լրագրողներին տեղեկացրել է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է մասնակցել Երեւանում ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Նա ասել է, որ  2015 թվականի օրակարգում երեք կարեւոր հարցեր կան: Առաջինը  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, երկրորդը` Ռիգայում “Արեւելյան գործընկերության” գագաթաժողովը եւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:

Խոսելով Թուրքիայում ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնելուց` բանախոսն ասել է, որ Փարիզում ուշադիր հետեւում են իրադարձություններին:

Դեսպանը, սակայն, որեւէ գնահատական չի տտվել այդ ամենին: Նա ասել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է եւ իրավունք ունի տոնակատարության կամ հիշատակի ամսաթիվ ընտրել:

“Ես միայն կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երեւանում: Նա արդեն հայտարարել է այդ մասին հունվարի 28-ին Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ