22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայ-թուրքական հարաբերություններում դրական փոփոխություն չի սպասվում. քաղաքագետ

Մինչեւ ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերություններում որեւէ դրական փոփոխություն չի սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Բանախոսն ասել է, որ ապրիլի 24-ից հետո կարող են թուրքական կողմից իմիտացիոն քայլեր լինել, որոնց նպատակը ցույց տալն է, թե հայ-թուրքական հաբարերությունները բարելավվում են:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության ուժեղացումից` բանախոսն ասել է, որ դա բխում է Ադրբեջանի նպատակներից։

“Ադրբեջանում կարծիք կա, որ կարելի է սահմանային միջադեպերի միջոցով հայկական կողմին կամ  միջազգային հանրությանը ինչ-որ բան պարտադրել եւ հասնել ստատուս քվոյի փոփոխությանը։ Սակայն նրանք մոռանում են, որ ստատուս քվոն կարելի է փոխել միայն երկու դեպքում` ռազմական գործողությունների միջոցով կամ բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերած որոշակի պայմանավորվածության հիման վրա”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ