27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւր է Իշխան Զաքարյանը

Ազգային Ժողովում սկսվել է Վերահսկիչ Պալատի 2013 թվականի հաշվետվությունը, սակայն այն ներկայացնում է ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խորհրդարանում արդեն ավանդույթ է ձևավորվել, որ գերատեսչությունների ղեկավարները չեն գալիս հարցեր զեկուցելու և ուղարկում են այլ պաշտոնյաների.

Նա նշեց, որ նույնիսկ ՎՊ տեղակալի մակարդակով ներկայություն չկա՝ հավելելով, որ ՎՊ-ի մասին օրենքում չկա կետ, որի համաձայն խորհրդի անդամը չի կարող ներկայացնել նախագիծ, և միայն բացառիկ դեպքերում ՎՊ նախագահի բացակայության դեպքում կարող է տեղակալը ներկայանալ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց.

՛՛Այնպես չէ, որ այստեղ այնպիսի հարցեր պետք է հնչեին, որ Իշխան Զաքարյանը չէր կարող պատասխանել, պարզապես Իշխան Զաքարյանն, ինչպես ցանկացած չինովնիկ, իրավունք ունի արձակուրդ գնալու՛՛,-ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս նկատեց, որ Իշխան Զաքարյանը պետք է ներկա լինի, Զուրաբյանը հիշեցրեց խորհրդարանին, որ ժամանակին Իշխան Զաքարյանը լավ ավանդույթ էր ձևավորել՝ գալիս էր խորհրդարան, նույնիսկ խմբակցությունների հետ առանձին էր քննարկումներ իրականացնում, սակայն այդ ավանդույթն արդեն չի գործում:
Այս խնդրի մասին բարձրաձայնեցին նաև այլ պատգամավորներ՝ պահանջելով Իշխան Զաքարյանի ներկայությունը, սակայն ԱԺ նախագահը կրկին հիշեցրեց, որ Իշխան Զաքարյանը արձակուրդում է, և քննարկումը շարունակվեց Սեյրան Ավագյանի ներկայացմամբ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ