23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

500 մլն օգտատեր՝ աշխարհի բոլոր կետերից. այսօր Ֆեյսբուքի ծննդյան օրն է

2004-ի հունվարի 4-ին ստեղծվեց ներկայումս ամենախոշոր սոցիալական սանցը` Ֆեյսբուքը: Այն ստեղծվել է Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։

2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թ. հոկտոմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր[1]։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

Ֆեյսբուքի գաղափարը հղացել է Մարկ Ցուկերբերգի մոտ վաղ երիտասարդական տարիներին, երբ նա դեռ սովորում էր մասնավոր դպրոց Phillips Exeter Academy -ում, որը գտնվում է Նյու Հեմպշիրում։ Դպրոցում տարեկան հրատարակվում էր աշակերտների անուններով, հասցեներով և նկարներով տեղեկատու (բառացի «երեսգիրք»՝ Facebook), և երբ Մարկ Ցուկերբերգը ընդունվեց Հարվարդ, հանդես եկավ մի նախաձեռնությամբ, ստեղծելու նմանատիպ ցանցային տարբերակը, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժեց նրան, ընդունելով գաղտնիության քաղաքականություն։ Ապա 2003 թ. հոկտեմբերի 28-ին Մարկ Ցուկերբերգը, լինելով ապագա երկրորդ կուրսեցի, գրում է Facemash կայքի համար մի կոդ, որում օգտագործվում էին զույգերով տեղադրված լուսանկարներ, այն նպատակով, որոշելու թե ով է ավելի հմայիչ այդ երկու անձանցից։

Որպեսզի հասնի իր նպատակին, Մարկը կոտրում է Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան և պատճենահանում մասնավոր նկարները։ Այդ ժամանակ Հարվարդը դեռ չուներ ուսանողական «ալբոմ՚ (նկարներով և հիմնական տեղեկություններով տեղեկատու): Facemash-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավեց 450 այցելուի և 22.000 նկարների դիտումների:

Կայքը արագ աճեց, սակայն մի քանի օր անց փակվեց Հարվարդի վարչակազմի կողմից, իսկ Մարկ Ցուկերբերգը մեղադրվեց անվտանգության, հեղինակային իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ: Որպես պատիժ սահմանվեց հեռացումը: Սակայն վերջնական արդյունքում մեղադրանքները կարճվեցին: Հետագայում Մարկ Ցուկերբերգը կենտրոնանում է սկզբնական նախագծի վրա: Նա իր համակուրսեցիների համար բացում է կայք, որտեղ մարդիկ սկսեցին կիսվել նախագծի մասին իրենց մեկնաբանություններով:

Հաջորդ կիսամյակում, 2004 թ. հունվարին, Մարկ Ցուկերբերգը սկսում է գրել կոդ նոր կայքի համար: Ըստ նրա խոսքերի, նա ոգեշնչվել էր Facemash-ի դեպքի մասին Harvard Crimson-ի գրած խմբագրական հոդվածից: 2004 թ. հունվար 4-ին Մարկ Ցուկերբերգը մեկնարկեց TheFacebook կայքը thefacebook.com հասցեով: Ֆեյսբուքի անվան միտքը, ամենայն հավանականությամբ պայմանավորված է Մարկ Ցուկերբերգի ավագ դպրոցի ուսումնական տարիների հետ: Հեղինակավոր Phillips Exeter Academy -ում, որտեղ նա սովորել է, յուրաքանչյուր ընդունվողի տրվում էր ուսանողների տեղեկատու, որը պարունակում էր բոլոր համադասարանցիների նկարները, հասցեները և հեռախոսահամարները: Տեղեկատուի օրիգինալ անվանումը «The Photo Address Book» էր, բայց բոլոր ուսանողները այն անվանում էին ուղակի «The Facebook»։

Կայքի մեկնարկումից վեց օր անց, երեք հարվարդյան բարձր կուրսեցիներ՝ Կամերոն Ուինկլվոսը, Թայլեր Ուինկլվոսը և Դիվյա Նառենդրան, մեղադրեցին Մարկ Ցուկերբերգին այն բանի համար, որ նա միտումնավոր մոլորեցրել է նրանց, իբրև թե կօգի ստեղծել սոցիալական HarvardConnection.com ցանցը, սակայն դրա փոխարեն Մարկը, օգտագործելով իրենց գաղափարները, կառուցել է մրցակցող արտադրանք։ Նրանք բողոքեցին համալսարանական Harvard Crimson խմբագրությանը, և այն սկսեց հետաքննություն այդ գործով։ Հետագայում հայց է ներկայացվում դատարանում ընդդեմ Մարկ Ցուկերբերգի։ Անդամակցությունը սոցիալական ցանցում ի սկզբանե սահմանափակված էր Հարվարդի ուսանողներով։

Առաջին ամսվա ընթացքում նրանում գրանցած էին Հարվարդի ուսանողների ավելի քան կեսը։ 2004 թ. հունիսին Ֆեյսբուքը տեղափոխվում է Պալո Ալտո (Կալիֆորնիա)։  2004 թ. կեսին Ֆեյսբուքը գրանցվում է որպես ընկերություն։

2005 թ. ընկերությունը գնելով տիրույթի անվանում ՙfacebook.com՚-ը 200 000 դոլարով, հեռացնում է ՙThe՚ մասնիկը իր անվանումից։

2006 թ. սեպտեմբերի 26-ից հասանելիության ցանց բացվում է ցանկացած ինտերնետ օգտվողի համար, ում 13 տարին լրացել է և ունի էլեկտրոնային փոստի հասցե։

Ֆեյսբուքի այցելուների քանակը մեծացավ 2009 թ. հետո։ 2010 թ. մարտի 13-ին Ֆեյսբուք այցելեց ավելի մարդ, քան Google։

Այսօր արդեն Facebook-ն ամենախոշոր սոցցանցն է աշխարհում, որտեղ գրանցված է ավելի քան 500 մլն օգտատեր՝ երկրագնդի բոլոր կետերից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ