13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Տաշիրում, Աբովյանում, Ճամբարակում, Գավառում, Վարդենիսում և Վայքում տեղում է ձյուն: Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:       […]

Հանել է պատուհանից ապակին ու մտել տուն. նոր մանրամասներ Պերմյակովի ցուցմունքից

“Ես այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չեմ”: Այս հայտարարությամբ հունվարի 16-ին հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա նշել է, որ դեպքից հետո հունվարի 13-ի լուսաբացին է ստանձնել 6 գյումրեցու սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը: Այդ պահին Պերմյակովը չի ունեցել փաստաբան, իսկ ռուսական կողմը անհրաժեշտություն է ունեցել թղթաբանական գործողություններն […]

“Սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն”

Դերասան Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ և ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաև տեղում ծանոթանամ իրավիճակին: Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր: Այո՛, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը և պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ հայը երբեք չի […]

Էրեբունու նախկին շուկայի տարածքում 5 կրպակ է փլուզվել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ “Էրեբունու” շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում /մոտ վեց խանութ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ ժամը 02.30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝ “Էրեբունու” նախկին շուկայի տարածքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, տեղի […]

՛՛…իրար վրա են լավ հարձակվում” /վիդեո/

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ Գյումրիում թափ առած ու սկզբնավորված շարժումը կմարի, ընդվզումները այլ բանի չեն վերածվի: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երբ ՌԴ դատախազի կողմից պատասխան գա, շարժումը հավանաբար կմարի:  Ըստ նրա՝ որպեսզի Գյումրու ողբերգությունը չկրկնվի, պիտի արժանապատվություն ունենանք: ՛՛Մեր այ […]

Թեւոսիկի եղբոր գործից մասեր են անջատվել եւ առանձին են քննվում. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննության ժամկետը մի քանի օրից կլրանա, սակայն գործով նախաքննությունը դեռեւս չի ավարտվել: “Ավելին, գործից մասեր են անջատվել, եւ առանձին քննություն է իրականացվում: Ավարտվել է միայն գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի մասով գործի քննությունը: Կուղարկվի՞ այդ մասով գործը դատարան, թե՞ ոչ՝ դեռեւս պարզ չէ: […]

“Միքայելյան ինստիտուտ”-ի աշխատակիցները մեկ տարի է` աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է. “տևական ժամանակ է, ինչ “Ժողովուրդ” օրաթերթը դժգոհություն է ստանում “Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ” ՓԲԸ-ի աշխատակիցներից: Նրանց պնդմամբ՝ իրենք գրեթե մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել: Ի դեպ, աշխատավարձ չստացածների ցանկում են ոչ միայն հիվանդանոցի մաքրուհիները, այլև բուժքույրերը: Դժգոհող աշխատակիցներից մեկը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցի աշխատակիցների մի մասը վերջերս ստացել է 2014 թվականի փետրվար ամսվա […]

Պրակտիկան ցույց է տալիս, որ Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ անկախ պատգամավոր, իրավաբան  ու նախկինում փաստաբան Էդմոն Մարուքյանը Գյումրիի ոճրագործության մեջ մեղադրվող ռուս սահմանապահի՝ Հայաստանում դատապարտվելու ու պատասխանառվության ենթարկվելու մասին իրենց հետ զրույցում ասել է. “Ծայրահեղ դեպքում, եթե մեզ հանձնման խնդիրը չլուծվի, և ռուսական կողմը չբավարարի մեր դատախազության պահանջը, ապա գոնե դատավարությունը կլինի ռուսական կայազորային դատարանում, և մեր հանրությունը, բոլոր շահագրգիռ […]

Արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների ներհոսքը նվազել է 12 տոկոսով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը /ստացված և ուղարկւլած գումարների դրական տարբերությունը/ նվազել է շուրջ 12 տոկոսով՝ 152 միլիոն 705 հազար դոլարով: “Կոնկրետ անցած տարվա նոյեմբերին Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 72 միլիոն 834 հազար դոլար, սա այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված