14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն”

Դերասան Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

“Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ և ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաև տեղում ծանոթանամ իրավիճակին: Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր: Այո՛, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը և պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչը արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ: Հպարտ եմ ձեզանով գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաև զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ: Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին և քույրերին սպանողը չստանա մեր պետության կողմից հաստատված պատիժը: Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին` իրենք այս պետության քաղաքացի՞ են, թե՞ ուղղակի տուրիստ”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ