“Միքայելյան ինստիտուտ”-ի աշխատակիցները մեկ տարի է` աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է. “տևական ժամանակ է, ինչ “Ժողովուրդ” օրաթերթը դժգոհություն է ստանում “Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ” ՓԲԸ-ի աշխատակիցներից: Նրանց պնդմամբ՝ իրենք գրեթե մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել: Ի դեպ, աշխատավարձ չստացածների ցանկում են ոչ միայն հիվանդանոցի մաքրուհիները, այլև բուժքույրերը: Դժգոհող աշխատակիցներից մեկը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցի աշխատակիցների մի մասը վերջերս ստացել է 2014 թվականի փետրվար ամսվա աշխատավարձը: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշված հիվանդանոցի տնօրեն Արթուր Թամազյանն ասաց. “Այն, որ աշխատակիցները ստացել են նախորդ տարվա փետրվար ամսվա աշխատավարձը, դա իրականությանը չի համապատասխանում:
Բայց բաժիններ կան, որոնք հետ են, և իրենք ստացել են նախորդ տարվա նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Գումարը չի բավարարում”: Ըստ Թամազյանի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրի մասին տեղյակ է: “Մեզ ուղարկում են բանկ՝ վարկ վերցնելու: Բայց բանկը վարկ չի տրամադրում աշխատավարձերը փակելու նպատակով: Այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է”,-անհասկանալի հանգստությամբ ասած հիվանդանոցի աշխատանքները տապալած Թամազյանը”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։