Էրեբունու նախկին շուկայի տարածքում 5 կրպակ է փլուզվել
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ “Էրեբունու” շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում /մոտ վեց խանութ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ ժամը 02.30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝ “Էրեբունու” նախկին շուկայի տարածքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել փլվածք. նախնական տվյալներով շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչից Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել եւ սահել են փոսը (մոտ 15 մ). առկա է եւս 3-ի սահելու վտանգ:
Դեպքի վայրում են գտնվել Էրեբունու համայնքային բաժնի պետ փ/ծ մայորը, Էրեբունու ՈԲ պետ ոստ. փոխգնդապետը եւ կոմունալ տնտեսության բաժնի պետը: