19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանել է պատուհանից ապակին ու մտել տուն. նոր մանրամասներ Պերմյակովի ցուցմունքից

“Ես այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չեմ”: Այս հայտարարությամբ հունվարի 16-ին հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա նշել է, որ դեպքից հետո հունվարի 13-ի լուսաբացին է ստանձնել 6 գյումրեցու սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը:

Այդ պահին Պերմյակովը չի ունեցել փաստաբան, իսկ ռուսական կողմը անհրաժեշտություն է ունեցել թղթաբանական գործողություններն ավարտելու: Նախաքննական ցուցմունքի սկզբնական հատվածում Թամարա Յայլոյանը ներկա է գտնվել, լսել, թե Պերմյակովը ինչպես է հասել Ավետիսյանների տուն, ինչպես է մտել ներս: Աղմուկ է լսել և սկսել է կրակել: Նախաքննական ցուցմունք տալու ընթացքում, երբ Պերմյակովը հասել է երեխայի սպանությանը, փաստաբանը չի կարողացել զսպել հուզմունքը: Դուրս է եկել սենյակից: Թամարա Յայլոյանը նշում է, որ հուզական վիճակը հնարավորություն չի տվել շարունակել սկսած գործը: Փաստաբանական գործունեությունից հրաժարվելու այլ պատճառ չկա,-հայտարարել է նա:

Դիտե՛ք tsayg.am-ի տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ