19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Թեւոսիկի եղբոր գործից մասեր են անջատվել եւ առանձին են քննվում. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննության ժամկետը մի քանի օրից կլրանա, սակայն գործով նախաքննությունը դեռեւս չի ավարտվել:

“Ավելին, գործից մասեր են անջատվել, եւ առանձին քննություն է իրականացվում: Ավարտվել է միայն գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի մասով գործի քննությունը: Կուղարկվի՞ այդ մասով գործը դատարան, թե՞ ոչ՝ դեռեւս պարզ չէ:

Ինչ վերաբերում է ամիսներ առաջ ազատության մեջ հայտնված, գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանին, ապա նրա մասով դեռեւս քննություն է գնում, եւ հայտնի չէ, թե երբ կավարտվի”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ