14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Հրդեհ Արտաշատում. տանտերը մահացել է

Հունվարի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 5 հասցեում տուն է այրվում, հայտնում է police.am-ը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհվել է 1932 թ. ծնված Զավեն Հովսեփյանի տունը, ինչի հետևանքով վերջինս այրվածքներ է ստացել և մահացել: Հրդեհը մարվել […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 17-ի գիշերը շրջանների մեծ մասում , ցերեկը` արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան ` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա: Երևանում՝ Հունվարի 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ: 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

՛՛Օրենքով գողերն՛՛ ե՞ն որոշում /վիդեո/

Քրեագետ Սերգոյ Գալոյանն ասում է, որ բոլոր կրիմինալ խմբավորումները անպայման կապ են ունենում քաղաքական ուժերի հետ՝ լինի դա իշխանական, թե ընդդիմադիր: Քաղաքական կարևոր որոշումներն էլ, ըստ նրա, դերակատարություն ու կշիռ ունեցող խոսք են ունենում:  Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բոլոր երկրերում է այդպես, Հայաստանն էլ բացառայություն չէ:  Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված […]

Ոստիկաններից փախել է սուպերմարկետի սայլակով /վիդեո/

Համացանցում մեծաքանակ դիտումներ ունի մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է տղամարդը ոստիկանությունից փախչում սուպերմարկետի սայլակի մեջ նստած: Հետաքրքրական է, որ տղամարդում հաջողվում է սայլակով փախչել իրեն հետապնդող ոստիկանական ավտոմեքենաներից:

“Ես ուսանող եմ” խորագրով լուսանկարների միջազգային մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հ. Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը հրավիրում են մասնակցելու «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միազգային մրցույթին։  Մասնակցել ցանկացողները մինչև 2015թ. հունվարի 20-ը [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով պետք է ուղարկեն հետաքրքիր, զավեշտալի լուսանկարներ իրենց ուսանողական կյանքից։ Լուսանկարները պետք է լինեն այն տեսքով, ինչպես պահպանվել են ֆոտոխցիկում կամ սմարթֆոն հեռախոսներում։  […]

Հանրային խորհուրդը Գյումրիի դեպքերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Ս.թ. հունվարի 16-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և դրա հետևանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ:  Ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցածան մարդկային ոճրագործությունը և ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային […]

Թուրքական դատարանը համացանցում Աբդուլահ Գյուլին վիրավորողին ազատազրկման է դատապարտել

Թուրքիայի դատարանը նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հասցեին համացանցում արված վիրավորանքի համար Թուրքիայի քաղաքացուն ազատազրկման է դատապարտել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքը գրում է, որ  2013 թվականի մայիսի 30-ին  համացանցում զետեղված «Գյուլի առաջին մեկնաբանությունն ալկոհոլիմասին օրենքի վերաբերյալ» վերնագրով  լուրի տակ  մեղադրյալ Է. Ա.-ն գրառում էրթողել, որում վիրավորել էր նախագահ  Գյուլին: Նա դատապարտվել է 11 ամիս 20 օրյաազատազրկման, սակայն, դատարանը հաշվի  առնելով դատական գործընթացի ընթացքում նրա դրական վարքը, որոշել  է նրան ազատ արձակել 5 տարի փորձաշրջանի պայմանով: Եթե 5 տարի  մեղադրյալը որևէ հանցանք չգործի, դատարանի որոշումը ուժը կկորցնի: Մեղադրյալը, դատարանում բացատրելով իր արարքը, հայտնել էր, որը ինքը երկար ժամանակ  է` խմիչք է օգտագործում և իր  դիրքորոշումը ոչ թե եղել է Գյուլի, այլընդունված օրենքի դեմ: Տեղեկացնենք, որ 2013 թվականի մայիսի 23-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովնընդունել էր ալկոհոլի մասին, որի համաձայն` Թուրքիայում 22:00-ից մինչև առավոտյան ժամը 6:00-ն ալկոհոլի վաճառքը արգելվում է: Ալկոհոլի վաճառքի […]

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության եւ 6 ամսական երեխայի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումներ իրականացվել՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ։  Քննչական խումբը գտնվում է Գյումրիում, որտեղ ի թիվս այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված