19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքական դատարանը համացանցում Աբդուլահ Գյուլին վիրավորողին ազատազրկման է դատապարտել

Թուրքիայի դատարանը նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հասցեին համացանցում արված վիրավորանքի համար Թուրքիայի քաղաքացուն ազատազրկման է դատապարտել, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքը գրում է, որ  2013 թվականի մայիսի 30-ին  համացանցում զետեղված «Գյուլի առաջին մեկնաբանությունն ալկոհոլիմասին օրենքի վերաբերյալ» վերնագրով  լուրի տակ  մեղադրյալ Է. Ա.-ն գրառում էրթողել, որում վիրավորել էր նախագահ  Գյուլին: Նա դատապարտվել է 11 ամիս 20 օրյաազատազրկման, սակայն, դատարանը հաշվի  առնելով դատական գործընթացի ընթացքում նրա դրական վարքը, որոշել  է նրան ազատ արձակել 5 տարի փորձաշրջանի պայմանով: Եթե 5 տարի  մեղադրյալը որևէ հանցանք չգործի, դատարանի որոշումը ուժը կկորցնի:

Մեղադրյալը, դատարանում բացատրելով իր արարքը, հայտնել էր, որը ինքը երկար ժամանակ  է` խմիչք է օգտագործում և իր  դիրքորոշումը ոչ թե եղել է Գյուլի, այլընդունված օրենքի դեմ:

Տեղեկացնենք, որ 2013 թվականի մայիսի 23-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովնընդունել էր ալկոհոլի մասին, որի համաձայն` Թուրքիայում 22:00-ից մինչև առավոտյան ժամը 6:00-ն ալկոհոլի վաճառքը արգելվում է: Ալկոհոլի վաճառքի արգելքը տարածվումէ նաև երկրի զբոսաշրջային օբյեկտներում:

Օրենքը խախտողները կտուգանվեն 200 հազ. թուրքական լիրայով (մոտ 90 հազ. դոլար):

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ