24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրային խորհուրդը Գյումրիի դեպքերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Ս.թ. հունվարի 16-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և դրա հետևանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ: 

Ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցածան մարդկային ոճրագործությունը և ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող, արդար և թափանցիկ իրավական գործընթաց:

Խորհրդի անդամները կարծիք են հայտնել, որ հանրության շրջանում դեպքի հետ կապված լարվածության խորացման հիմնական գործոններից է հանցագործության դրդապատճառների և ընդհանրապես,  գործի քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության անբավարարությունը,  ինչն էլ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս և ստեղծում անվստահության մթնոլորտ:

Ընդգծվել է, որ քննության մեջ ներգրավված մարմինները, տեղեկատվության գաղտնիությունը պահպանելով հանդերձ, պետք է պարբերաբար հանդես գան տեղեկատվությամբ, իսկ քաղաքացիական հասարակությանը պետք է լինի հանդարտ ու սթափ և կարողանա իր հերթին ակտիվորեն վերահսկել ողջ գործընթացը: 

ՀԽ անդամները քննարկել են նաև այդ դեպքի հիման վրա համապատասխան եզրահանգումներ անելու և ապագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ