13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Ռաբիզը վերահսկվում էր, երբեք թույլ չեն տվել բեմ բարձրանալ /վիդեո/

՛՛Ալմաստ՛՛ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչու է հայ հասարակությունը դասական երգերի փոխարեն նախապատվություն տալիս ռաբիզին: ՛՛Ռաբիզը նախկինում հիմնարկություն էր և վերահսկվում էր, գողություն չէր, ռաբիզը սպասարկում էր ժողովրդի կենցաղային երաժշտությունը, բայց այն երբեք թույլ չեն տվել բեմ բարձրանալ՛՛,-ասում է Արտեմ Խաչատուրը: Ըստ նրա՝ ժողովրդից կտրեցին […]

Ռեքվիեմի վերջին ակորդը…./վիդեո/

՛՛Համաժողովրդական, համազգային վշտի այս հարահոսում՝ ես ինքս էլ սգակիր եմ, սգավոր եմ և ճիշտն ասած 6 ամսական մանուկի մահը ռեքվիեմի վերջին ակորդը դրեց մեր օրերի այս ոճրի պատմությանը՛՛,-մեզ հետ զրույցում ցավը կիսեց բանաստեղծ Արա Ալոյանը: Ժամանակի ողբերգությունը իր մեջ խնկարկող բանաստեղծը, այդպես էլ չկարողացավ,  բառ գտնել զգացածը արտահայտելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի

Հունվարի 21-22 ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Մոսկվայում  անցկացվելիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի կապի մասնագետների և փորձագետների աշխատանքային խմբի խորհրդակցությանը:  

Մի շարք քաղաքացիներ ու կազմակերպություններ պահանջում են ոստիկանությունից

Մի շարք անձինք ու կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ.    Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ  2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել  բողոքի  զանգվածային  միջոցառումներ: Մասնավորապես, ժամը 16.00-ին ՌԴ դեսպանատան, այնուհետև ՀՀ դատախազության մոտ տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` հանցագործության քննությունը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու և կասկածյալ Վ.Պերմյակովին ՀՀ […]

Ականատեսների արձագանքը` բռնաբարության փորձին /վիդեո/

Սանկտ Պետերբուրգում մի խումբ երիտասարդներ որոշել են հետաքրքիր փորձարկում անել: Տեղի այգիներից մուտքի մոտ նրանք մեքենա են կանգնեցրել, որում, իբր տղամարդը փորձում է բռնաբարել մի կնոջ: Փարձարկման հեղինակները ցանկացել են պարզել, թե ականատեսներն ինչպես կարձագանքեն բռնաբարության փորձին: Այդ ամենը նրանք նկարահանել են: Կադրերից երեւում է, որ անցորդներից շատերը պարզապես քմծիծաղ են տալիս, ոմանք էլ բացարձակ […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր  գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել  են նաև նախորդ տարում իրականացված ծրագրերի […]

Ոստիկանները շփվում են քրեական աշխարհի հեղինակությունների հետ /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանի խոսքով՝ ոստիկանները ևս, ինչպես ամբողջ աշխարհի քաղաքական գործիչները շփումներ  են ունենում քրեական աշխարհի հեղինակությունների՝ ՛՛օրենքով գողերի՛՛ հետ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժամանակին զրուցել է Մոսկվայում հայտնի քրեագետների ու ոստիկանության աշխատակիցների հետ, ու նրանցից մեկն ասել է: ՛՛Եթե մենք ուզենանք, ապա ամեն ժամանակ կարող ենք ավիրել այս աշխարհը…՛՛:  Ըստ գրողի՝ գողական […]

Սերը կեղծավորություն չի հանդուրժում /վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 30-ին: Ներկայացնում ենք ՛՛Վիտամին՛՛ ակումբի տղաներից Վաչե Թովմասյանի շնորհավորանքը: 

Շտապօգնության բժիշկներին ծեծել են` ինքնասպան եղածին վերակենդանացնել չկարողանալու համար /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շտապօգնության աշխատակիցներին դաժան ծեծի են ենթարկել: Կանչ է գրանցվել, որ բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել: Բժիշկները մեկնել են դեպքի վայր, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել, նրանք ոչինչ չեն կարողացել անել: Այս փաստը բարկացրել է մահացածի հարբած ընկերներին, որոնք դաժան ծեծի են ենթարկել շտապօգնության բժիշկներին:  Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի