13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանները շփվում են քրեական աշխարհի հեղինակությունների հետ /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանի խոսքով՝ ոստիկանները ևս, ինչպես ամբողջ աշխարհի քաղաքական գործիչները շփումներ  են ունենում քրեական աշխարհի հեղինակությունների՝ ՛՛օրենքով գողերի՛՛ հետ:

Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժամանակին զրուցել է Մոսկվայում հայտնի քրեագետների ու ոստիկանության աշխատակիցների հետ, ու նրանցից մեկն ասել է: ՛՛Եթե մենք ուզենանք, ապա ամեն ժամանակ կարող ենք ավիրել այս աշխարհը…՛՛: 

Ըստ գրողի՝ գողական աշխարհին պետք է լուրջ վերաբերել, ՛՛ամեն մի 3-րդմասցի Մջո, սիսյանցի Բժո գալիս ասում է՝ ես գող եմ, որովհետեւ բանտում նստել եմ: Հայաստանում վերջին մարդը, որ ՛՛օրենքով գող՛՛ էր, Խոյեցյանն էր՝ Խոյ մականունով: Հայաստանում հիմնական ապրող ՛՛օրենքով գող՛՛ այսօր չկա՛՛,- ընդգծեց Սերգեյ Գալոյանը: 

՛՛Հայաստանում իրավիճակը վերահսկելի է, որովհետեւ տանելու բան չկա: Ամբողջ այս պատերազմը, որ գնում էր Դեդ Հասանի եւ Տարոյի միջեւ գնում էր նրա համար, որ 42 միլիարդ դրված էր Սոչի խաղերին, գումարած Պուտինը գնաց 37 միլիարդ եվրո ավելացրեց: Սա մի հատվածն է, բայց այնտեղ շուկաներ կան եւ այլն, եւ այլն: Տեսեք՝ ինչ գումարների մասին է խոսքը: Հայաստանում 37  դեղձի կորիզ էլ չկա՛՛,- ասաց Սերգեյ Գալոյանը եւ ավելացրեց, որ  բոլոր երկրներում էլ, այդ թվում Հայաստանում պաշտոնյաները ինչ-որ  կերպ առնչություն ունեն կրիմինալի հետ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ