13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Ես կորցրեցի իմ հստակ ընթացքը, հավեսը աշխատելու, սովորելու, ապրելու, երջանկանալու

Դերասան Ֆովհաննես Ազոյանը  facebook-ի իր տարեգրքում գրառել է. ՛՛Տպավորություն ունեմ ու ուզում եմ ձեզ հետ կիսվել…..նկատում եմ, որ մեր ազգը մեծ սգի մեջ է։ Ազգի բոլոր անդամները, անկախ պաշտոնից, հարստությունից, աղքատությունից, տեսակից, կրթվածության աստիճանից, տարիքից, սեռից, անգրագիտության աստիճանից և այլն։  Բոլորի աչքերում այդ նույն սուգն է ու կարծես բոլորի հետ նույն դեպքն է պատահել։ Թևաթափ […]

Կրկին Արմեն Գեւորգյանը

ՀՀ Կառավարության հունվարի 22-ի  նիստում  նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ն ազատվեց  նաեւ ԱՊՀ հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից: Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` այդ պաշտոնում նշանակվեց ներկայիս փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Բարի, անվտանգ ծառայություն բոլորին….

Ֆեյսբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը իր տարեգրքում գրել է. “Այսօր լրանում է զինվորիս ծառայության մեկ տարին… Ավելի ճիշտ, շարքային, ականանետի նշանառու Արա Մանուկյանին մնաց եւս մեկ տարի՝ հայ տղամարդու պարտքը կատարելու ճանապարհին, իսկ Արամ Մանուկյանին ճիշտ այդքան գնալու համար… Բարի, անվտանգ ու հաղթական ծառայություն բոլոր զինվորներին, թե՛ ներկա, թե՛ ապագա…”:

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-25-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով: Երևանում՝  Հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Իսրայելում հարձակվել են ավտոբուսի ուղեւորների վրա. կան վիրավորներ /վիդեո/

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում 23-ամյա պաղեստինցին դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: Նա Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Տուլկարմ քաղաքից է, Իսրայելում է հայտնվել անօրինական ճանապարհով: Դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո նա գնդակահարվել է: Միջադեպի հետևանքով տուժել է 16 մարդ, զոհեր, բարեբախտաբար, չկան:

Պաշպանության նախարարությունը արգելել է գյուղապետերին. Հայկական ժամանակ

Նախորդ շաբաթ, “Հայկական ժամանակ”-ի  թղթակիցը մի նոր երևույթի հետ բախվեց, երբ սահմանամերձ գյուղերի գյուղապետերը հրաժարվում են պատմել, թե ինչ է տեղի ունենում իրենց գյուղերում, հետո պարզվում է, որ այդ սահմանափակումները մտցվել են Պաշտպանության նախարարության կողմից: “Տեղ հասանք. ի՞նչ գործ ունի Պաշտպանության նախարարությունը մի հատ էլ որոշի, թե գյուղապետերը լրագրողների հետ խոսելու իրավունք ունե՞ն, թե ոչ: […]

McDonalds-ը գալիս է Հայաստան. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով 40 մլն $ ներդրումային ծրագրով Հայաստան է գալիս “ՌԻՈ” բրենդը: “Տաշիր” ընկերությունների խմբի մամլո խոսնակը թերթին ներկայացրել է նախագծի մանրամասները` հայտնելով, որ McDonalds-ը “Տաշիր” ընկերությունների խմբի վաղեմի եւ հուսալի բարեկամն է, որը համարվում է ՌԴ-ում Rio-ի առեւտրաժամանցային կենտրոնների հիմնական խարսխային վարձակալներից մեկը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Երեւակայության արգելակները հասցնում են անգործության. Առավոտ

“Առավոտ” գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. “Եթե որեւէ մեկը 30 տարի առաջ ասեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, որ մենք կկարողանանք ազատագրել Ղարաբաղը, կամ՝ որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե թշնամիներ կդառնան, նրան շատ քչերը կհավատային: Մարդիկ կասեին, որ դա անհնարին է: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր երեւակայությունը, որպես կանոն, հիմնվում է եղած իրականության վրա եւ այդ չափազանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի