13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Հարվածել է դեմքին, ու….

Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1988 թ. ծնված Օհաննա Հ.-ն: Տուժողը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ տանող խաչմերուկի մոտ Օհաննա Հ.-ի […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է

Հունվարի 21-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտեն Էնբերգի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:  Հանդիպման ընթացքում, հավատարմատարի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները` հատկապես կարևորելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների շարունակական ոտնահարումների արատավոր երևույթների վերացումը: […]

Փոքրիկ Գոռի կյանքին վտանգ է սպառնում. քիչ ժամանակ է մնացել

Փոքրիկ Գոռի կյանքին վտանգ է սպառնում: Գլխուղեղի ուռուցքի վիրահատության համար անհրաժեշտ է երեխային անհապաղ տեղափոխել Սանկտ Պետերբուրգ, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում: Վիրահատության ծախսերը կազմում են 20 հազար դոլար: Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետեւանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել: Ախտորոշումից անմիջապես հետո, Գոռին ստիպված էին անհապաղ վիրահատել` (շունտավորել) […]

Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ռուսաստանցիներ են ձերբակալվել

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Բազյե քաղաքում ձերբակալվել են Ռուսաստանի 5 քաղաքացիներ, որոնք կասկածվում են ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ, հայտնում է Интерфакс-ը: Հայտնի է դարձել, որ բոլոր ձերբակալվածները ազգությամբ չեչեններ են: Նրանց մոտ պայթուցիկներ են հայտնաբերվել: Ձերբակալվածները 24-37 տարեկան են: Ֆրանսիայի ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները:

Նաիրիտցիներն աշխատավարձ ստացան, բայց պայքարը շարունակվում է….

՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ են ստացել։ ՛՛Մենք մեկ ամսվա աշխատավարձ ենք ստացել, բայց սա չի նշանակում, որ մեր բողոքը չի շարունակվելու։ Այսօր էլ բողոքի ակցիա կանեինք, բայց մենք մեզ համար սգո օր ենք հայտարարել՛՛,-ասաց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակից Լուսինե Մադաթյանը։  Նրա խոսքով՝ բողոքի ակցիաները չեն դադարելու։ Փետրվարի 6-ից ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցներից  1700-ի հետ նոր […]

3 պատճառ Ադրբեջանի ակտիվության համար /վիդեո/

Վերջին օրերին հակառակորդի աննախադեպ ակտիվացումը կարող է ունենալ մի քանի պատճառներ: Նման կարծիքի է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով՝ պատճառը կարող է լինել և ՛՛սև հունվարը՛՛, և Գյումրիի դեպքերը: Սակայն ավելի էական է նա համարում նավթի գների անկումը: ՛՛Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը կախված է նավթային գումարներից, ու շատ լուրջ խնդիրներ են հիմա ստեղծվում այդ երկրի […]

Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են…

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. ՛՛ …Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է լինելու մեր հասարակության հետ տնտեսության զրոյական աճի պայմաններում: Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են, մենք դառնալու ենք ավելի անվճարունակ: Սոցիալապես անապահով, թշվառացած հասարակությունը երկու ելք ունի՝ պայքարել կամ արտագաղթել: Հայաստանում բացակայում է ռացիոնալ մոտիվացիա ունեցող ընդդիմությունը, […]

Գրկեք իրար. այսօր գրկախառնության միջազգային օրն է

Այսօր` հունվարի 21-ին, ողջ աշխարհում նշվում Է Գրկախառնության միջազգային օրը: Այն սկիզբ է առել 1986 թվականին` ԱՄՆ-ում, ապա տարածվել Է ամբողջ աշխարհում: Տոնի ավանդույթի համաձայն՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկել անգամ անծանոթ մարդուն: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Ըստ յուրատեսակ լեգենդի՝ բարեկամական գրկախառնությամբ մարդիկ միմյանց են փոխանցում իրենց հոգու ջերմությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված