27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարվածել է դեմքին, ու….

Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1988 թ. ծնված Օհաննա Հ.-ն:
Տուժողը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ տանող խաչմերուկի մոտ Օհաննա Հ.-ի ծանոթը՝ 1990 թ. ծնված Սևակ Հ.-ն, իր ավտոմեքենայի սրահում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է նրա դեմքին:
Սևակ Հ.-ն նույն օրը, ժամը 11.10-ին, բերման է ենթարկվել բաժին:
Օհաննա Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ