15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Նաիրիտցիներն աշխատավարձ ստացան, բայց պայքարը շարունակվում է….

՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ են ստացել։ ՛՛Մենք մեկ ամսվա աշխատավարձ ենք ստացել, բայց սա չի նշանակում, որ մեր բողոքը չի շարունակվելու։ Այսօր էլ բողոքի ակցիա կանեինք, բայց մենք մեզ համար սգո օր ենք հայտարարել՛՛,-ասաց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակից Լուսինե Մադաթյանը։ 

Նրա խոսքով՝ բողոքի ակցիաները չեն դադարելու։

Փետրվարի 6-ից ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցներից  1700-ի հետ նոր պայմանագրեր չեն կնքվելու եւ նրանք համալրելու են գործազուրկների շարքերը․ ՛՛Մեզ աշխատանքից ազատելուց առաջ պահանջում ենք, որ 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը մեզ տան և ներկայացնեն վերջնահաշվարկ՛՛։  

Նաիրիտցիների բողոքի հերթական ակցիան տեղի կունենա վաղը՝ նախագահական նստավայրի դիմաց։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ