Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են…
“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է.
՛՛ …Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է լինելու մեր հասարակության հետ տնտեսության զրոյական աճի պայմաններում: Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են, մենք դառնալու ենք ավելի անվճարունակ: Սոցիալապես անապահով, թշվառացած հասարակությունը երկու ելք ունի՝ պայքարել կամ արտագաղթել: Հայաստանում բացակայում է ռացիոնալ մոտիվացիա ունեցող ընդդիմությունը, հետևաբար՝ կազմակերպված պայքարի մասին մտածելն անիմաստ է: Սոցիալական բունտի հեռանկարը երկրին որևէ լավ բան չի խոստանում, ինչպես նաև արտագաղթի նոր ալիքը: 2015-ը վատ է մեկնարկել, տնտեսության առումով՝ լավատեսության հիմքեր նույնպես չկան: Երկիրը կանգնած է կառավարման որակը բարձրացնելու կամ ցնցումների անխուսափելիության երկընտրանքի առջև՛՛,-գրել է Սուրենյանցը: