13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Կոստանյանը խոստման տերը կլինի, բայց ոչ հիմա

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր Ազգային ժողովում Գյումրիում իրականացված սպանդի վերաբերյալ լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրեց ներկայացնել փաստեր, թե որ ժամին են զորամասում հայտնաբերել, որ զինծառայող Վալերի Պերմյակովը լքել է զորամասը: Նա նաև հետաքրքրվեց, թե պարզվել է՝ արդյոք մեղադրյալը ինչ-որ կապ  ունեցել է Ավետիսյանների ընտանիքի հետ: ՛՛Բոլոր հանգամանքները, որ վերաբերում են […]

Տոնական ոչ աշխատանքային օրերին մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են հերթապահության հստակ ժամանակացույցով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են նախապես սահմանված հերթապահության հստակ ժամանակացույցով: Արդյունքում ապահովվել է վերը նշված կառույցների բնականոն աշխատանքը և քաղաքացիների պատշաճ սպասարկումը: Առանձին դեպքերում առաջացած տեղային վթարների հետևանքները ժամանակին վերացվել են: Ջրամատակարարման, էներգամատակարարման և գազամատակարարման  համակարգերում տոնական ոչ աշխատանքային օրերին խոշոր վթարներ  չեն […]

Կոստանյանը կառաջնորդվի օրենքներով, ոչ թե զգայական հարթության վրա կլինի

 Ազգայն ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում Գյումրիում Ավետիսյանների սպանության վերաբերյալ լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին: Սակայն նա կոչ արեց պատգամավորներին չտրվել էմոցիաներին: ՛՛Ես պարտավոր եմ իմ գործունեությունը կազմակերպել օրենքների, միջազգային իրավունքների սահմաններում՝ անկախ նրանց, թե ինձ բավարարում են, թե ոչ դրանք զգայական հարթության վրա՛՛,-շեշտեց նա: Կոստանյանը նկատեց, որ […]

ԼՂ հիմնախնդիրը պետք է խաղաղ կարգավորում ստանա. Մերկել

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատես ասուլիս են ունեցել, որի ընթացքում Մերկելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է խաղաղ կարգավորում ստանա, հայտնում է Trend գործակալությունը: Մերկելն ափսոսանք է հայտնել, որ հրադադարի ռեժիմը հաճախակի է խախվում եւ նշել է, որ ինքը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ժամանակները փոխվել են /վիդեո/

՛՛Ես միշտ դրան պատրաստ եմ, բայց գուշակություններ չեմ անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ այս տարի ընդդիմության խոստումներն իշխանափոխության մասին իրականություն դառնան: Հարցին, թե ինչ քայլեր են անելու դրա համար, նա ասաց, որ այն, ինչ անհրաժեշտ լինի, կանեն. ՛՛Մեր գոյությունն արդեն քայլ է՛՛ ,-նկատեց նա:  […]

Գյումրիի սպանդի վերաբերյալ լսումները սկսվեցին բանավեճով

Ազգային ժողովում այսօր կեսօրին նախատեսված լսումները Գյումրիում կատարված սպանդի վերաբերյալ սկսվել են: Նշենք, որ լսումներն ընթանում են 334 սենյակում, որտեղ մշտապես լինում են ասուլիսները և նմանատիպ միջոցառումները: Սակայն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա, լրագրողներից ոմանք ոտքի վրա են: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից տեղափոխվել նիստերի դահլիճ: Սահակյանը բացատրեց, […]

Ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Էրեբունիում ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 23-ին ժամը 00.00-06.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23, 23/8, 24, […]

Հրատապ քայլեր Քաջարանի ԲԿ-ում

Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձավ Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։ Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով  հրատապ միջոցեռումներ իրականացնելու հարցը։ Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ տվեց հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` […]

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Հունվարի 21-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՛՛Ֆորդ՛՛  մակնիշի 20 LL 134 պ/հ (վարորդ Է. Ա.) ավտոմեքենան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի