20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրիի սպանդի վերաբերյալ լսումները սկսվեցին բանավեճով

Ազգային ժողովում այսօր կեսօրին նախատեսված լսումները Գյումրիում կատարված սպանդի վերաբերյալ սկսվել են: Նշենք, որ լսումներն ընթանում են 334 սենյակում, որտեղ մշտապես լինում են ասուլիսները և նմանատիպ միջոցառումները: Սակայն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա, լրագրողներից ոմանք ոտքի վրա են: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից տեղափոխվել նիստերի դահլիճ: Սահակյանը բացատրեց, որ դրա համար ժամանակ կպահանջվի, լսումներն արդեն երկու օրով հետաձգվել են, և այլևս չեն կարող թույլ տալ, որ կրկին հետաձգվի:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ դժգոհեց, որ լսումները նախատեսված են մեկ ժամ ու կես: ՛՛Սա արել եք գալըչկայի համար, ինչո՞ւ նախատեսված չեն ելույթներ, ինչո՞ւ չկա համապատասխան ընթացակարգ, որպեսզի պատգամավորը հնարավորություն ունենա իր տեսակետը հայտնի՛՛,-հարցրեց նա:

Սահակյանը պատասխանեց, որ լսումների համար նախատեսված ժամկետը կարող է փոխվել, և մինչև բոլոր պատգամավորների հարցերը չհնչեն, այստեղից չեն հեռանա: ՛՛Այստեղ ենք, որ բոլոր հարցերը հնչեն ու ստանանք պատասխաններ: Այստեղ որևէ մեկն առավել չէ մյուսից, մեր բոլորի գերխնդիրը որ այս ոճրագործության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանանք, քաղաքական շոուների բեմահարթակ չդարձնենք սա՛՛,-արձագանքեց Սահակյանը:

՛՛Պետության մեջ ողբերգություն է կատարվել, մենք պրտավոր ենք մեր տեսակետն ասելու՛՛,-ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

՛՛Չէի կարող կանխատեսել, որ այս ողբերգության հետ կապված մենք կփորձենք ինչ-որ խնդիրներ առաջացնել՛՛,-ասաց Սահակյանը: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ սա հարգալից վերաբերմունք չէ Ավետիսյանների ընտանիքի հիշատակի նկատմամբ:

՛՛Դուք ավելի վատ պայմաններում եք աշխատել գերագույն խորհրդում՛՛,-դիմելով Հակոբյանին՝ ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ