17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շտապօգնության բժիշկներին ծեծել են` ինքնասպան եղածին վերակենդանացնել չկարողանալու համար /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շտապօգնության աշխատակիցներին դաժան ծեծի են ենթարկել: Կանչ է գրանցվել, որ բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել: Բժիշկները մեկնել են դեպքի վայր, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել, նրանք ոչինչ չեն կարողացել անել: Այս փաստը բարկացրել է մահացածի հարբած ընկերներին, որոնք դաժան ծեծի են ենթարկել շտապօգնության բժիշկներին: 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հանցագործները ձերբակալվել են: Բժիշկները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Պարզվել է նաեւ, որ 23-ամյա երիտասարդի ինքնասպանության պատճառը սիրած աղջկա հետ վեճն է եղել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ